ԱՎԱՐՏՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ


Մարտի 1-ին` գարնան առաջին օրը, մարզկենտրոնի թիվ 3 դպրոցում մեկնարկեց 2007-2008ուս տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: Հանդիսավոր բացմանը մասնակցում էին և նաև ողջունեցին փոխմարզպետ Հ.Սարգսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա.Ղազարյանը, ծնողներ, հյուրեր և ուսուցիչներ:

10 օր շարունակ մարզի 51դպրոցների 775 աշակերտներ 14 առարկայից մղեցին լարված ու համառ պայքար: Անժխտելի է այն փաստը, որ օլիմպիադան նպատակ ունի հայտնաբերելու տաղանդաշատ երեխաների: Այս առումով մտահոգիչ է մարզի որոշ դպրոցներից գործուղված երեխաների ցուցաբերած նվազ արդյունքները:

Օլիմպիադայի կազմկոմիտեի և առարկայական հանձնաժողովների անդամների քննարկումներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ որոշ դպրոցներում օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին ձևական մոտեցում է ցուցաբերվում, իսկ այն դպրոցներում, որտեղ նման աշխատանքները տարվում են պատշաճորեն`ակնհայտ են հաջողություններն ու արդյունքներն էլ բարձր են:

Այս առումով քաղաքային դպրոցներից տևական հաջողություններ են արձանագրում Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 դպրոցը` 16 մրցանակային տեղ, որից 7-8-ը առաջին կարգի, թիվ 1 և թիվ 3 դպրոցները` 11-ական մրցանակային տեղեր, ինչպես նաև Վայքի և Եղեգնաձորի քաղաքային վարժարանները: Գովելի է գյուղական դպրոցների ակնհայտ հաջողությունները` Արին, Խնձորուտ, Խաչիկ: Տարիներ շարունակ կայուն առաջադիմություն են ցուցաբերում Արփիի, Զառիթափի, Մարտիրոսի, Քարագլխի միջնակարգ դպրոցները: Մտահոգիչ է Չիվայի, Ռինդի, Շատինի, Կարմրաշենի մասնակիցների ցածր արդյունքները և զարմանալի է մարզի հիմնական դպրոցների պասսիվ մասնակցությունը /չէ՞ որ նրանք կարող էին 3 առարկայից մասնակցել/:

Օլիմպիադան ունեցավ նաև իր անակնկալները.

Օհանյան Տիգրանը /Եղեգնաձորի թիվ 2/, Սարգսյան Ռիման /Ջերմուկի թիվ 2/, Բաբայան Լուսինեն /Վայքի թիվ 1/, Ալեքսանյան Րաֆֆին /Եղեգնաձորի թիվ 2/` երեք և ավելի առարկաներից նվաճեցին մրցանակային տեղեր: Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, առջևում` հանրապետական փուլն է: Հաջողություն ենք ցանկանում հանրապետական փուլի մասնակիցներին:

Ժ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

կրթության, մշակույթի և սպորտի

վարչության –

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s