***
ՀՀ Վայոց Ձորի մարզի Աղավնաձորի միջն. դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթը տեղի կունենա 2008թ. մարտի 28-ին ժամը 1200-ին: Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2008թ.մարտի 27-ը ժամը 1600-ն Աղավնաձորի միջնակարգ դպրոցում:
Աղավնաձորի միջն. դպրոցի կառավարման խորհուրդ
***
ՀՀ Վայոց Ձորի մարզի Շատինի միջն. դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ հաստատության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթը տեղի կունենա 2008թ. ապրիլի 10-ին ժամը 1200-ին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2008թ. ապրիլի 9-ը ժամը 1600-ն
Շատինի միջնակարգ դպրոցում:
Շատինի միջն. դպրոցի կառավարման խորհուրդ
1. Վերոնշյալ մրցույթներին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են.
դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
- ինքնակենսագրություն /ձեռագիր/
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը
- աշխատանքային գրքույկի պատճենը /կամ քաղվածքը/
- բնութագիր-երաշխավորագիր /աշխատողների համար/
- անձնագրի պատճենը
- տեղեկանք առողջության մասին
- տեղեկանք մշտական բնակավայրից
- հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/
- ծրագիր /թեզիսներ/ տվյալ հաստատության գործունեության և զարգացման խնդիրների մասին
- սոցիալական քարտի պատճենը /առկայության դեպքում/
2. Հավակնորդների ներկայացվող պարտադիր չափանիշներն են.
- բարձրագույն կրթություն
- հանրակրթական. նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ոլորտներում առնվազն 5 տարվա մանկավարժական աշխատանքի ստաժ /վերջին 10 տարվա ընթացքում/ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքի ստաժ
- կրթության համակարգի օրենսդրության, աշխատանքային օրենսգրքի և իրավական այլ ակտերի իմացություն
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման , հաստատության կառավարման և ներդպրոցական վերահսկողության վերաբերյալ փաստաթղթեր կազմելու կարողություն
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն