ԹԻՎ 2 /38/
ՄԱՐՏԻ 20
2008թ.
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ին հրապարակեց փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ընտրություններին բացարձակ մեծամասնություն է ստացել / 52,82 տոկոս/ և ՀՀ երրորդ նախագահ է ընտրվել ՀՀԿ նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Հիմք ընդունելով տեղամասերում ընտրության արդյունքները` ԿԸՀ նախագահ Գ.Ազարյանը հրապարակեց համապատասխան ընտրությունների վերջնական տվյալները, ըստ որի պատկերն այսպիսին է.
Մասնակցողների թիվը՝ 1մլն. 671 հազ. 27 քաղաքացի
Արթուր Բաղդասարյան՝ կողմ`272.427, Արտաշես Գեղամյան՝ կողմ`7.524, Տիգրան Կարապետյան՝ կողմ՝9.792, Արամ Հարությունյան՝ կողմ՝ 2.892, Վահան Հովհաննիսյան՝ կողմ՝100.966, Վազգեն Մանուկյան՝ կողմ՝ 21.075, Արման Մելիքյան՝ կողմ՝4.399, Սերժ Սարգսյան՝ կողմ՝ 862.369, Լևոն Տեր Պետրոսյան՝ կողմ՝ 351.222:
Վայոց ձորի ընթերցողին ենք ներկայացնում մարզի տվյալները.
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության` նորընտիր նախագահն իր պաշտոնը ստանձնում է ՀՀ նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը, այսինքն` ապրիլի 9-ին /ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանն իր լիազորություններն ստանձնել է 2003թ. ապրիլի 9-ին/: ՀՀ նախագահն իր պաշտոնն ստանձնում է ԱԺ-ի հատուկ նիստում` ժողովրդին տրված երդմամբ: Իր պաշտոնն ստանձնելու օրը ՀՀ նախագահը, համաձայն երկրի հիմնական օրենքի, ընդունում է կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Ի դեպ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: