Գետափում բացվել է երիտասարդական գործողությունների կենտրոն


Արդեն երրորդ տարին է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ հանրապետությունում գործում է Երիտասարդական և համայնքային գործողությունների ծրագիրը, որի Վայոց Ձորի մարզային համակարգողն է Ռուզան Ղազարյանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը, ինչպես նաև ընդլայնել համայնքների բնակիչների ներգրավվածությունը հանրային խնդիրների լուծման մեջ:

Ծրագրի շրջանակներում գյուղական համայնքներում հիմնադրվում են երիտասարդական ակումբներ կամ համայնքային գործունեության հանձնաժողովներ, որոնցում ներգրավված ակտիվ մարդիկ իրականացնում են իրենց համայնքների զարգացմանը նպաստող նախաձեռնություններ:

Նման կենտրոններ արդեն գործում են մեր մարզի յոթ համայնքներում` Արենի, Աղավնաձոր, Արտաբույնք, Գոմք, Հերհեր, Ագարակաձոր:

Օրերս իր գործունեությունն սկսեց նաև Գետափի երիտասարդական ակումբը, որի առաջին միջոցառումը գործողությունների կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունն էր: Ծրագրի համակարգող Ռ.Ղազարյանից տեղեկացանք, որ կենտրոնի համար տարածք է տրամադրել գյուղապետարանը, իսկ գույքով և սարքավորումներով կահավորումն իրականացվել է ՙԿրթության զարգացման ակադեմիա՚ կազմակերպության կողմից:

Նորաստեղծ ակումբի բացումը խանդավառությամբ էր տոգորել երիտասարդներին, որոնք իրենց նվիրումն ու սերը արտահայտել էին յուրովի. տոնական ՙհանդերձանքը՚ պատրաստել էին իրենց լոգոտիպով դրոշակներով, կրծքանշաններով ու փուչիկներով: Ժապավենի կտրման պատիվը վստահվեց ԵՀԳ Ծրագրի մարզային համակարգող Ռ.Ղազարյանին ու գյուղապետ Ժ.Ավագյանին:

Վերջինս առանձնապես կարևորեց գյուղում նման կենտրոնի բացումը, շնորհակալություն հայտնեց աջակիցներին և հույս հայտնեց, որ նման կենտրոնը կնպաստի համայնքի երիտասարդության ակտիվացմանը: Իսկ դա խոսում է այն մասին, որ համայնքի խնդիրների լուծման ճանապարհին երիտասարդությունը կդառնա համայնքապետարանի գործընկերը: Շնորհավորական խոսքեր և բարեմաղթանքներ հղեցին նաև Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները:

DSCF0791Տոնական ծրագրին հաջորդեց նորաստեղծ ակումբի աշխատակազմի ընտրությունները, որից անմիջապես հետո Գետափի երիտասարդներն ընտրեցին իրենց հոգեհարազատ ոլորտներն ու պլանավորեցին առաջիկա եռամսյակի գործողությունները:

Շուտով ծրագրին կմիանա նաև սահմանամերձ Բարձրունին:

Հ.Գ.

Խմբագրությունը ողջունում է երիտասարդության խնդիրներով մտահոգ կազմակերպությունների ստեղծումը, և շնորհավորում է Գետափի երիտասարդներին` նման ակումբի հիմնման համար: Վստահ ենք, որ ԴՈՒՔ կդառնաք «Վարդաձոր»-ի բարեկամն ու աջակիցը` մեր թերթի էջերում հաճախ լուսաբանելով ներհամայնքային խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s