ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ


 

ԱՏՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ծնվել է 1937թ. Խաչիկ գյուղում: Մանսագիտությամբ ինժեներ մեխանիկ է: Գրել սկսել է դպրոցական տարիներից: Տպագրվել է «Ջերմուկ», «Վերելք», «Գնդեվանք» և այլ տեղական թերթերում: Ավելի քան տասը տարի եղել է ազատազրկման մեջ: 2007-ին լույս է տեսել Ա.Ավետիսյանի «Արևն ինչու՞ է ինձնից ամաչում» առաջին ժողովածուն, որը նվիրել է վաղամեռիկ որդու` տաղանդավոր երաժիշտ Ավետիք Ավետիսյանի /Միներալի Ավո/ պայծառ հիշատակին: 

Գրքում ընդգրկված են ազատազրկման տարիներին գրված լիրիկական բանաստեղծությունների մի մասը, ուր հեղինակը փորձել է բացահայտել սովետական կալանավորի ներքին աշխարհը:

…Հարցին, թե ո՞րն է երկար տարիների լռության պատճառը փաստեց գրքի նախաբանը.

«Հայաստանի սովետական գրողների Ջերմուկի փնջային միավորման հավաքներից մեկում մեծն Պարույր Սևակը, կարդալով իմ բանաստեղծությունները, բառիս ամենալայն իմաստով, ջախջախեց համարյա բոլոր գործերը»,- գրված է այդտեղ:

  Ես դիմեցի նրան.

-Ընկեր Սևակ, Դուք մեր գործերը դատում եք Ձեր չափանիշներով, դա արդարացի չէ:

-Ինձնից հետո` կամ ինձնից լավ պիտի գրեք,- պատասխանեց Սևակը:

Եվ ես մի քանի տարի ոչինչ չգրեցի, քանզի Սևակից լավ ո՞վ կարող էր գրել…

Տողերիս հեղինակը հավակնություններ չունի որևէ մեկից լավ կամ վատ գրելու, ես էլ բախտի ինձ տրված չափով, տառապել, սիրել ու հուզվել եմ և իմ ապրումները տվել եմ թղթին:

  Թե դա որքանով է հաջողվել, թող ընթերցողն ինքը դատի: Գլխավորն այն է, որ ես փորձել եմ անկեղծ լինել: Ինչպես Համո Սահյանն է գրում.

                                 «Երբ որ մեջը վերք է

                                  Եվ քո ապրած օրն է,

                                  Երգն, իսկապես երգ է,

                                 Հինն ու նորը, ո՞րն է»:

Ընթերցողին ենք ներկայացնում պատառիկներ Ա. Ավետիսյանի ստեղծագործություններից.

ԾԱՆՈԹ ԱՐԱՀԵՏ ՉԿԱ  ԷՍ ԿՅԱՆՔՈՒՄ

Ծանոթ արահետ չկա էս կյանքում,

Ամեն մարդ իր նոր կածանն է բացում:

Մեկը` ծուռումուռ, մյուսը` ուղիղ,

Մեկը` քարից-քար անհոգ ցատկելով,

Մեկը տառապած վեր մագլցելով-

Մյուսն էլ մեռած անկումի ահից

Գնում են այսպես ծննդի պահից:

Ելքը տարբեր է,

Մուտքն է ընդհանուր:

Ծանոթ արահետ չկա էս կյանքում

Միայն թե ծանոթ տեղում են հատվում

Բոլոր անծանոթ ճամփեքն աշխարհում:

ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Ես հիշում եմ քեզ` հիվանդ ու անքուն,

Մթամած ու մեղմ ինչպես իրիկուն,

Հիշում եմ դալուկ քո մատները ջերմ,

Ես հիշում եմ քեզ` հիվանդ ու անքուն:

Սիրտս առանց քեզ մեռած է ու պաղ,

Ինձ քո գիրկը տար` հեռու ու խաղաղ:

Ես հիշում եմ քեզ` հիվանդ ու անքուն,

Մթամած ու մեղմ, ինչպես իրիկուն:

***

Ես ամեն վարկյան սպասում եմ քեզ,

ՈՒ ամեն վարկյանս մարում է տես,

Ժամանակը չի կարող սպասել,

Քո վերադարձին երկար եմ սպասել,

Աչքերիդ լույսը ճամփիդ եմ ցողել,

Ոչինչ չեմ տեսնում քո սիրուց խոցված,

Դաժան է կյանքս ու միապաղաղ

Առանց քեզ բարդ է պարզը ինձ համար:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s