Վայոց Ձորում ստեղծվել է միասնական քննական մեկ կենտրոն, տնօրեն` Ժիրայր Գասպարյան: Կենտրոնը տեղակայված է Եղեգնաձորի թիվ1 միջն. դպրոցի շենքում: Հունիսի 2-ին անցկացվեց հայոց լեզվի և գրականության քննությունը: Միասնական քննության հայտ էր ներկայացրել 236 շրջանավարտ, որից 231-ը մասնակցեց քննությանը: Այն ընթացավ սահմանված կարգին համապատասխան, առանց խախտումների: Քննության ընթացքը վերահսկում էին ՀՀ ԳԿ նախարարի և գնահատման ու թեստավորման կենտրոնի լիազոր ներկայացուցիչները: