ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Մարզպետարանի համապատասխան վարչություններից տեղեկացանք ուղիղ մեկ տարի առաջ երկրի նախագահի նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրացված հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ընթացքի մասին:
Արինի համայնքի անդամների կողմից առանձնակի կարևորվել էր խմելու ջրի 6կմ երկարությամբ արտաքին ցանցի վերականգման խնդիրը:
2007-ին պետբյուջեից հատկացված 35մլն դրամի շրջանակներում այստեղ կատարվել էր աշխատանքների միայն մի մասը: Ըստ կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի` ավարտի համար անհրաժեշտ էր 98.2 մլն դրամ: 2008-ի օգոստոսի 14-ին, ՀՀ կառավարության թիվ 912 որոշմամբ արտաքին ցանցի վերականգման համար հատկացվեց ևս 75մլն դրամ, որի արդյունքում անցած աշնանն արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են: Continue reading