Թիվ 2-3 /50-51/ ՓԵՏՐՎԱՐ – ՄԱՐՏ, 2009թ.


Փոխվարչապետ Ա. Գևորգյանի աշխատանքային այցը

Վայոց ձորի մարզ

    Փետրվարի 27-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային    կառավարման նախարար Ա.Գևորգյանը: Նրան ուղեկցում էին ՏԿՆ տեղակալ Ա.Բախշյանն ու ՏԿՆ-ի ՏԻՄ աշխատանքների համակարգող վարչության պետ Ա.Գիլոյանը:

Ա. Գևորգյանի հանձնարարականով հանդիպում էր կազմակերպվել բոլոր համայնքապետերի հետ, նպատակն էր` քննարկել 2008-ի նրանց պետական պարտավորությունների կատարման, սեփական եկամուտների հավաքագրման, նախորդ տարիներից կուտակված աշխատավարձերի պարտքերի մարման, կենսական նշանակության ու հրատապ բազմաթիվ այլ խնդիրներ: Այն տեղի ունեցավ մարզպետարանի նիստերի դահլիճում, որին մասնակցում էին նաև մարզպետ Վ.Մաթևոսյանը, փոխմարզպետներ Ս. Թարվերդյանն ու Մ. Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի այլ պատասխանատու աշխատողներ:

Փոխվարչապետի կողմից առանձնակի կարևորվեց հողի հարկի հավաքագրումը, առանձին-առանձին քննարկվեց մեծ ապառքներ ունեցող համայնքների խնդիրները` յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերելով յուրովի մոտեցում:

 – Ձեր մարզում սեփական եկամուտների հավաքագրումը դրական եմ համարում, լուրջ  խնդիր է նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքերի մարման ցածր ցուցանիշը,- ասաց նա ու հիշեցրեց ՀՀ ՏԿՆ աշխատանքային խմբի անդամներին` Ա. Գիլոյանին ու  Ա. Բախշյանին առաջին հերթին ուսումնասիրելու այն համայնքների նախորդ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձերի պարտքերի կառուցվածքը, որտեղ 5մլն դրամից ավելի պարտք է գոյացել: Միաժամանակ տեղեկացրեց, որ մարզպետների աշխատանքը գնահատելիս հաշվի է առնվելու հիմնավորում չունեցող պարտքերի առկայությունը: Բացի այդ փոխվելու է համայնքների բյուջեների կազմման մեթոդաբանությունը. կմշակվի համայնքային բյուջեի ձևավորման միասնական համակարգ, որում կգործի ապառքներն ընթացիկ բյուջեներից տարանջատելու մեխանիզմ, ինչի շնորհիվ համայնքային բյուջեներն առավել իրատեսական կլինեն:

Շարունակել կարդալ →

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s