Թիվ 4 – 5 /52-53/ ԱՊՐԻԼԻ 18, 2009թ.


ՀՀ ՆԱԽԱԳԱՀ  ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ`

ՆՎԻՐՎԱԾ  ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ  ՄԵԿ  ՏԱՐՎԱՆԸ 

Ս. Սարգսյան

Ապրիլի 10-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ Ս. Սարգսյանի մամուլի ասուլիս՝ պաշտոնավարման մեկ տարվա առիթով։ Ասուլիսին մասնակցում էին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային ԶԼՄ-ներից` մոտ 70 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:  Մեր մարզից հրավիրվել էի ես, որպես «Վարդաձոր» թերթի խմբագիր։

Նախագահը մասնակիցներին ողջունելուց հետո առաջարկեց առանց նախաբանի սկսել մամուլի ասուլիսը:

Հնչեցին մեկ տարվա ընթացքում նախագահի ամենամեծ ձեռքբերումների և բացթողումների, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հայաստանյան դրսևորումների, ֆինանսական ճգնաժամի ազդեցությունների մեղմացմանն ուղղված միջոցառումների, դրամի արժեզրկման, և այլնի մասին հարցեր:

–              Դրամի արժեզրկումն ունի և΄ դրական, և΄ բացասական կողմեր,- ասաց նա,- բացասականը գնաճն է, բայց ուզում եմ նաև ասել, որ դրամի արժեզրկումը որոշակի հնարավորություններ է ստեղծում տեղական արտադրողների համար, արտահանումը խթանելու և ներդրումներ ներգրավելու գործում: Դրամի արժեզրկումն ինքնին ողբերգություն չէ, եթե կարողանանք զսպել գները:

Հարցերի մի մասը վերաբերվում էր ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերի իրականացմանը: Առանձնակի ուշադրություն հրավիրվեց երիտասարդ ընտանիքների խնդիրների լուծմանը նվիրված ծրագրին. Ս. Սարգսյանն ափսոսանք հայտնեց, որ այն զուգադիպեց համաշխարհային ճգնաժամի հետ.

–              Ճգնաժամը որոշակի ազդեցություններ ունեցել է իմ բոլոր ծրագրերում, և մասնավորապես այս ծրագրի վրա,- եզրափակեց իր խոսքը նա,- սակայն պետք է մեկ անգամ ևս կրկնեմ, որ ճգնաժամը երբեք չի կարող առիթ լինել, առավել ևս արդարացում լինել որևէ ծրագիր չկատարելու համար: Այդ ծրագիրը հիմա մասնակիորեն գործում է, օրինակ` ԵՊՀ-ի մի մեծ խումբ երիտասարդ դասախոսների համար իրականացվում է ծրագիր: Չգիտեմ, տեղյակ  եք, թե ոչ, որ այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն արդեն իսկ երիտասարդ ընտանիքների ցուցակներ է կազմում, որոնց ՀՀ կառավարությունը պատրաստվում է աջակցություն ցուցաբերել, ներգրավել հիպոթեքային ծրագրերում: 

Շարունակել կարդալ →

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s