Թիվ 8 /56/ ՀՈՒՆԻՍԻ 30ˌ 2009թ.


ՏԵՂԻ  ՈՒՆԵՑԱՎ  ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏ

* Հունիսի 10-ին մարզպետ Վ. Մաթևոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզային խորհրդի հերթական նիստը, որին բացի փոխմարզպետներից, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատողներից մասնակցում էին  նաև ՀՀ ՏԿՆ աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության վարչական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մանգասարյանը, մարզային դատախազ Հ. Պալյանը, ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետ Լ. Սարգսյանն ու ՀՀ ԱԱԾ մարզային վարչության պետ Գ. Պետրոսյանը:

Հրավիրված էին համայնքների ղեկավարներն ու աշխատակազմի քարտուղարները և ֆինանսիստները,  տարածաշրջանի ՋՕԸ-երի տնօրենները: Մարզխորհրդի նիստին մասնակցեցին նաև «Հայաստանի էլ. Ցանցեր» ՓԲԸ-ի գլխ. տնօրենի տեղակալ Գ. Մաքսիմովն ու այլ պատասխանատու աշխատողներ:

Օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը.

1. 2009թ տեղական բյուջեների հինգ ամիսներին ամրագված եկամուտների հավաքագրման և նախորդ տարիներին կուտակված աշխատավարձի ու սոց. վճարների պարտքերի մարման, նախորդ տարիներին կուտակված հողի հարկի և գույքահարկի ապառքների ու տույժերի, տուգանքների 2008թ. գոյացած հողի հարկի և գույքահարկի ապառքների հավաքագրման  ընթացքի, ինչպես նաև «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների  մասին: /Զեկ. աշխատակազմի ֆին. և սոց.տնտ.զարգ. վարչության պետ Ռ. Հայրապետյան/

2. Ոռոգման աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին: /Զեկ. աշխատակազմի գյուղ. և բնապահ. վարչության պետ Բ. Մկրտչյան/

3. ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Կառավարության և ՀՀ Վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի ու դրանցում կատարված փոփոխությունների ու լրացումների մասին: /Զեկ. աշխատակազմի քարտուղարության պետ Հ. Կարապետյան/

4.Մարզային դատախազի միջնորդագրի մասին: /Զեկ. մարզի դատախազ Հ.Պալյան/

Բացի օրակարգային հարցերից քննարկման դրվեց մարզի էներգետիկ օբյեկտների շահագործման, անվտանգ սպասարկման ու վթարավերականգնողական աշխատանքներին վերաբերող հարցերը, որոնցից առանձնակի կարևորվեց ՀԵՑ-ի համապատասխան կազմակերպության հետ չհամաձայնեցված` ինքնակամ իրականացվող շինություններին ու համայնքների ղեկավարների կողմից հողհատկացումներին:

Քննարկված հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ, նիստն ամփոփեց մարզպետ Վ. Մաթևոսյանը:

ՀՐԵԱԿԱՆ    ԳԵՐԵԶՄԱՆՈՑ`   ԵՂԵԳԻՍՈՒՄ

Հայտնաբերվել է 1997-98թթ-ին

Վերանորոգվել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի

և ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով

Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Աբրահամ եպս. Մկրտչյանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում կազմակերպվեց երկօրյա գիտաժողով` նվիրված Եղեգիսի միջնադարյան հրեական գերեզմանոցի բացմանը: Գիտաժողովին մասնակցում էին տեղական իշխանության, ՀՀ նախարարությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, հնեագետներ ու պատմաբաններ, Իսրայելից ժամանած հյուրեր:

ՀՐԵԱԿԱՆ    ԳԵՐԵԶՄԱՆՈՑ`   ԵՂԵԳԻՍՈՒՄ

Մարզպետ Վարդգես Մաթևոսյանի ողջույնի խոսքից հետո հնչեցին գիտական զեկույցներ, որոնք ունեին պատմական մեծ խորհուրդ: Նախ ՀՀ Մատենադարանի Դոկտոր Արամ Թոփչյանը հանգամանալից ներկայացրեց պատմական հարուստ տվյալներ հին ու միջնադարյան Հայաստանի հրեաների վերաբերյալ, իսկ Երուսաղեմի Հրեական Համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունը խոսեց Եղեգիսի հրեական գերեզմանատան մասին.

–   Եղեգիսի գերեզմանատեղին բացահայտում է Վայոց ձորում նախկինում անհայտ միջնադարյան հրեական համայնքի գոյությունը,- ասաց նա: Այստեղ հայտնաբերեցինք 64 ամբողջական տապանաքարեր ու ավելի մեծ թվով տապանաքարերի բեկորներ: Գերեզմանատունը, որը գտնվում է Եղեգնաձորից 26կմ դեպի հյուսիս այժմյան Եղեգիս գյուղի տարածքում` Արփա գետի վտակ Եղեգիսի ափին, զբաղեցնում է 1550քմ տարածք:

Իսրայելի Հնագիտության Ինստիտուտի դոկտոր Դավիթ Ամիթը լրացնելով Մ. Սթոունի խոսքը մանրամասնեց գերեզմանատան տապանաքարերին արված արձանագրությունները, որոնք ըստ Երուսաղեմի փորձագետների ունեն հարյուրավոր տարվա հնություն, շատերն էլ իրենց վրա կրում են 13-րդ դարի վերջին ժամանակահատվածին պատկանող արձանագրություններ.

–  Դրանցում նշված տարեթվերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում,- ավելացրեց Դ. Ամիթը,- ամենահինը պատկանում է 1266թ-ին, իսկ ամենավերջինը` 1346/7-ին, որից և պարզ է դառնում, որ գերեզմանատունը գործել է մոտ մեկ դար:

ՀՐԵԱԿԱՆ    ԳԵՐԵԶՄԱՆՈՑ`   ԵՂԵԳԻՍՈՒՄ

Շարունակել կարդալ→

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s