ՇԱԽՄԱՏԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ


Մարտի 29-ին մարզպետարանի և ՀՀ շախմատի ակադեմիայի Եղեգնաձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ մեկնարկեց եղեգնաձորցի շախմատիստ Հրանտ Կարապետյանի հիշատակին նվիրված շախմատի երկօրյա հուշամրցաշարը, որին մասնակցում էին 16 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակման: Վեջիններս շվեցարական մրցակարգով պայքարեցին գավաթի համար: Բացման խոսքով հանդես եկավ փոխմարզպետ Մ. Հարությունյանը, ելույթ ունեցան խորհրդային տարիների շախմատային մի շարք մրցաշարերի առաջամարտիկներ, վետերաններ Ա.Խուդավերդյանը, Ն.Կարապետյանը, Յու.Կարապետյանը և Պ.Հովսեփյանը, որոնք մասնակիցներին ներկայացրին Հրանտի շախմատային կենսագրությունը, վերհիշեցին նրա խաղացած գեղեցիկ, կոմբինացիաներով ու զոհաբերություններով հարուստ պարտիաներն ու սպորտային նվաճումները: Մարտի 30-ին տեղի ունեցավ հուշամրցաշարի փակման արարողությունը: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա.Հովհաննիսյանը մարզպետի և աշխատակազմի անունից շնորհավորեց հուշամրցաշարի հաղթողներին ու առաջին կարգի դիպլոմ հանձնեց Էդիկ Իսախանյանին, երկրորդ կարգի` Սամվել Խալաթյանին, երրորդ կարգի` Հակոբ Հակոբյանին: Continue reading

Advertisements