ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ ԴԻՄԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ


2013թ-ի  առաջին եռամսյակում ստացվել է 349 դիմում:

ա/ Դրամական օգնություն է խնդրել 234 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 224-ը, մերժվել`  8-ը, ընթացքի մեջ է 2 դիմում: /Դրամական օգնության դիմումները  մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:

բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 29 քաղաքացի, որից 1-ի խնդրանքը բավարարվել է, 21-ինը` մերժվել, 7 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:

գ/ Առողջապահական բնույթի 45 դիմումից դրական պատասխան է ստացել 42-ը, մերժվել է` 3-ը:  /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:

դ/ Աշխատանքի հարցերով դիմած 18 քաղաքացիներից 4-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 14 դիմում  մերժվել է, /դիմումները մերժվել են  աշխատատեղ չլինելու պատճառով/:

ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 5 քաղաքացիներից բոլորն էլ ստացել են դրական պատասխան: Continue reading

Advertisements

ԵՂԵԳԻՍ ԳԵՏԻ ՎՐԱ ԿԿԱՌՈՒՑՎԻ 9-ՐԴ ՓՀԷԿ-ը


Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում <<Ռուս Ընդ Հար>> ընկերությունը կկառոցի <<Տիգրան Մեծ>> փոքր ՀԷԿ-ը, որը կլինի 9-րդը այս գետի վրա: Մարզի <<Օրհուս>> կենտրոնից տեղեկացանք, որ բնապահպանության նախարարություն փորձաքննության ներկայացված նախագծի համաձայն <<Տիգրան Մեծ>> ՓՀԷԿ-ը կառուցվելու է Եղեգիս համայնքի ստորին հատվածում, որտեղ չկան մշակելի հողամասեր եւ Եղեգիս գետի ջուրն այդ մասում ոռոգման նպատակով չի օգտագործվում:  ՓՀԷԿ-ի կառուցման համար անցկացվելու է 1,2 եւ 1,4 տրամագծով երկու խողովակաշար, սակայն երկրորդ խողովակաշարը գործելու է միայն ջրառատ ամիսներին: Սակավաջուր ամիսներին ՀԷԿ-ը գործելու է 2,5 ՄՎտ հզորությամբ, իսկ ջրառատ ամիսներին՝ 4-6Մ Վտ հզորությամբ: Continue reading