ԵՂԵԳԻՍ ԳԵՏԻ ՎՐԱ ԿԿԱՌՈՒՑՎԻ 9-ՐԴ ՓՀԷԿ-ը


Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում <<Ռուս Ընդ Հար>> ընկերությունը կկառոցի <<Տիգրան Մեծ>> փոքր ՀԷԿ-ը, որը կլինի 9-րդը այս գետի վրա: Մարզի <<Օրհուս>> կենտրոնից տեղեկացանք, որ բնապահպանության նախարարություն փորձաքննության ներկայացված նախագծի համաձայն <<Տիգրան Մեծ>> ՓՀԷԿ-ը կառուցվելու է Եղեգիս համայնքի ստորին հատվածում, որտեղ չկան մշակելի հողամասեր եւ Եղեգիս գետի ջուրն այդ մասում ոռոգման նպատակով չի օգտագործվում:  ՓՀԷԿ-ի կառուցման համար անցկացվելու է 1,2 եւ 1,4 տրամագծով երկու խողովակաշար, սակայն երկրորդ խողովակաշարը գործելու է միայն ջրառատ ամիսներին: Սակավաջուր ամիսներին ՀԷԿ-ը գործելու է 2,5 ՄՎտ հզորությամբ, իսկ ջրառատ ամիսներին՝ 4-6Մ Վտ հզորությամբ:

ՓՀԷԿ-ի կառուցման համար տեղացիներից 45-50 հոգի ընդգրկված կլինեն շինարակական աշխատանքներում, իսկ ՓՀԷԿ-ի գործարկումից հետո համայնքում կապահովվի 8-10 աշխատատեղ: Համայնքի բնակիչները կողմ են ՓՀԷԿ-ի կառուցմանը, եթե շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ ծառահատումներ ու պայթեցումներ չեն լինելու: <<Ռուս Ընդ Հար>> ընկերությունը խոստանում է, որ չեն լինելու:

Աղբյուր`  hraparak.am

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s