ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ ԴԻՄԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ


2013թ-ի  առաջին եռամսյակում ստացվել է 349 դիմում:

ա/ Դրամական օգնություն է խնդրել 234 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 224-ը, մերժվել`  8-ը, ընթացքի մեջ է 2 դիմում: /Դրամական օգնության դիմումները  մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:

բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 29 քաղաքացի, որից 1-ի խնդրանքը բավարարվել է, 21-ինը` մերժվել, 7 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:

գ/ Առողջապահական բնույթի 45 դիմումից դրական պատասխան է ստացել 42-ը, մերժվել է` 3-ը:  /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:

դ/ Աշխատանքի հարցերով դիմած 18 քաղաքացիներից 4-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 14 դիմում  մերժվել է, /դիմումները մերժվել են  աշխատատեղ չլինելու պատճառով/:

ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 5 քաղաքացիներից բոլորն էլ ստացել են դրական պատասխան:

զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 4 քաղաքացի, որից 3-ը ստացել է դրական պատասխան, 1-ը ընթացքի մեջ է:

է/ հողաշինության հարցերով դիմած 5 քաղաքացիներից բոլորն էլ ստացել են  դրական պատասխան:

ը/ Որդեգրման, մանկատնից երեխային վերադարձնելու և ներառական կրթության վկայագիր տրամադրելու  հարցերով ոչ մի  քաղաքացի չի  դիմել:

թ/ Այլ բնույթի 9 դիմում է հաշվառման վերցված, 6-ին տրվել է դրական պատասխան, 3-ը  ընթացքի մեջ  են:

ժ/ Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է դիմել դատարան:

Փ. Ղազարյան

     մարզպ. աշխ. քարտուղար.
ընդհանուր բաժնի պետ    

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s