ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑԻ ՕՐԸ ԲԱՐՁՐՈՒՆՈՒ ԴՊՐՈՑՈՒՄ


Ապրիլի 12-ին Վայոց ձորի սահմանամերձ Բարձրունի գյուղի միջն. դպրոցում մեծ տոնախմբություն էր: Միջոցառումը նվիրված էր Տիեզերագնացի օրվան: Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, այլ նաև փոխմարզպետ  Մ. Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի մշակույթի  և սպորտի բաժնի պետ Ա. Հովհաննիսյանը, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Ռ.լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն Գ.Բարիկյանը, համակարգող Ս. Սարաջյանը, Հայաստանում Հայ–ռուսական համագործության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, ՀՀ ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար պրն. Ի.Վ.Կուսովը: Միջոցառումը շատ պատշաճ ձևով կազմակերպել էր Ռ.Լեզվի ուսուցչուհի Ժ. Ավետյանը: Դպրոցում թևածում էր ռուսալեզու երգ-երաժտությունը, մասնակիցներն իրար հետ հաղորդակցվում էին ռուսերենով: Այդ նույն նոտաներով և սկսվեց միջոցառումը. դպրոցականները  նախ ռուսաց լեզվով տեղեկություն հաղորդեցին  տիեզերագնացների կյանքի, գործունեության  մասին, ապա երգեցին, պարեցին, արտասանեցին: Միջոցառումը ավարտվեց փոքրիկ բեմադրությամբ, որն ուղեկցվեց ծափողջույններով: Continue reading

Advertisements