ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՏՈՆԻՆ


Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարությանը հաջորդող երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի: Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 14-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է:

Ի նշանավորումն այդ օրվա Նորավանքում թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը մատուցեց Սբ. Պատարագ` նախագահությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի: Սբ.Պատարագի ընթացքում ոգեշունչ քարոզ խոսեց Հայր Զարեհը: Սբ.Պատարագին ներկա էին մարզպետարանի պաշտոնեությունը մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ և բազմաթիվ ուխտավորներ:

Արդեն ավանդույթ է դարձել տոնին նվիրված տոնակատարության կազմակերպումը: Այս տարի ևս  Սբ.Պատարագի ավարտին Վայոց Ձորի թեմը, առաջնորդությամբ Սրբազան Հոր, կազմակերպել էր մեծ տոնախմբություն:

Եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում (կազմակերպիչներ` թեմի Եղեգնաձորի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Ռուզան Կարապետյան և թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ազատուհի Ստեփանյան), որն սկսվեց թեմակալ Առաջնորդ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի օրհնության խոսքով, ապա ելույթ ունեցավ մարզպետ Էդգար Ղազարյանը: Ժողովրդական տոնախմբությանն իրենց անզուգական ելույթներով հանդես եկան <<Սայաթ-Նովա>> մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց Ձորի մասնաճյուղի սաները` ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի և Գետափի  <<Զմրուխտ>> ժողովրդական ազգագրական պարային համույթը` ղեկավարությամբ Կնյազ Հարությունյանի: Նրանց հետաքրքիր ու յուրովի ելույթներն արժանացան ներկաների ծափողջույններին:

Միջոցառման ավարտին ուխտավորներին ՔԴԿ-ի սաները բաժանեցին կանաչ հավկիթներ: Բավականին հետաքրքիր էր նկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել էին Եղեգնաձորի և Վայք քաղաքի <<Սուրբ Տրդատ>> ՔԴԿ-ների նկարչության, ինչպես նաև՝ Եղեգնաձորի ՔԴԿ-ի բատիկի (ուսուցչուհի՝ Նելլի Հովհաննիսյան) խմբակների սաները:

 Հանրապետության տարբեր վայրերից Նորավանք եկած ուխտավորներից բացի թեմի աջակցությամբ տոնախմբությանը ներկա էին նաև Եղեգնաձորի ՔԴԿ-ի սաները և <<Գիտելիք>> համալսարանի ուսանողները (պատասխանատուներ` թեմի աշխատակիցներ` Անի Սմբատյան և Սիրան Սարգսյան), ինչպես նաև Եղեգնաձորի պետական քոլեջի (պատասխանատու` Արմինե Միքայելյան), ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի (պատասխանատու Վահե Սարգսյան) ուսանողները, <<Հույս և ապագա>> երեխաների աջակցության և զարգացման ԲՀԿ-ի սաները (պատասխանատու` Էլմիրա  Պողոսյան)  և այլ խմբեր:

Տոնի օրը Նորավանք ուխտագնացության էին եկել նաև Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցուց: Հավատացյալները, առավոտյան օրհնություն ստանալով Ս.Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Գալուստ քահանա Սահակյանից, Գագիկ սարկավագի ուղեկցությամբ ճանապարհվեցին դեպի ուխտավայր, մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին ու օրվա տոնախմբություններին, ապա այցելեցին վանքի մոտակայքում գտնվող Ս.Փոկաս հայրապետի մասունքը կրող մատուռ:

 Վերադարձին հավատացյալները եղան նաև Արենիի Ս.Աստվածածին և Մալիշկայի Ս.Աննա եկեղեցիներում:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s