ԱՊՐԻԼԻ 16-Ը ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է


Շնորհավորում ենք Ոստիկանության  Վայոց  Ձորի  մարզային  վարչության  և  նրա ստորաբաժանումների   աշխատողներին:

ՀՀ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ մարզային մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: ՀՀ ոստիկանապետի հրամանով Վայոց  Ձորի  մարզային  վարչության  պետ,  ոստիկանության  գնդապետ  Է.Կալիյանն ու մի խումբ աշխատակիցներ արժանացան պարգևների: Մարզպետ Է. Ղազարյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրեց մարզի ոստիկանության համակարգի մի շարք նվիրյալների: Այնուհետև նիստի մասնակիցների համար տրվեց համերգ, որի ընթացքում ներկայացվեց ՀՀ ոստիկանության անցած 95 ամյա ուղին: Continue reading

Advertisements