Շնորհավորում ենք Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և նրա ստորաբաժանումների աշխատողներին:
ՀՀ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ մարզային մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: ՀՀ ոստիկանապետի հրամանով Վայոց Ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Է.Կալիյանն ու մի խումբ աշխատակիցներ արժանացան պարգևների: Մարզպետ Է. Ղազարյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրեց մարզի ոստիկանության համակարգի մի շարք նվիրյալների: Այնուհետև նիստի մասնակիցների համար տրվեց համերգ, որի ընթացքում ներկայացվեց ՀՀ ոստիկանության անցած 95 ամյա ուղին: Մինչ հանդիսավոր նիստը մարզպետն ու ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը բնագավառի մի շարք պատասխանատու աշխատողների հետ այցելեցին և ծաղիկներ դրեց Վայքում ծառայության ընթացքում զոհված երիտասարդ ոստիկանի հիշատակը հավերժացնող հուշաքարին: