ՀԵՐՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՎՈՒՄ


Թեկուզև մարտն իր դիրքերը վաղուց է զիջել ապրիլին, բայց և չենք կարող չհիշել մարտի  3-ի անակնկալ դեպքի մասին: Անսպասելիորեն տեղացած առատ ձյան ու ձնաբքի պատճառով փակվեց Սելիմի լեռնանցքը, կաթվածահար էր Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը, որի 86-րդ կմ-ում ձնաբքի մեջ էին հայտնվել 11 մարդատար ավտոմեքենաներ: Գեղարքունիքի մարզային ճանապարհներն սպասարկող ընկերություններն սկսեցին ձյան մաքրման աշխատանքները, բայց ուժեղ ձնաբքի պատճառով մաքրված ճանապարհահատվածը կրկին ու կրկին պատվում էր ձյան հաստ շերտով, որի հետևանքով ձնաբքում հայտնված 31 քաղաքացիներին հասնելը ավելի ու ավելի էր դժվարանում:

Հարևաններին անհապաղ օգնության հասան <<Եղեգնաձորի ՃՇՇ>> ՓԲԸ-ի աշխատակիցները: Անհրաժեշտ եղավ մեծ ջանք գործադրել, և միայն ուշ երեկոյան հաջողվեց ճեղքել շուրջ 8կմ հատվածն ու Վայոց ձորի մարզային արտակարգ իրավիճակների փրկարարական խմբի հետ հասնել Գեղարքունիքի տարածքում անմխիթար վիճակում հայտնված մարդկանց: Բայց ապարդյուն. կրկին բուքն իր գործն անում էր: Նոր թեժացող ձնաբքում է հայտնվում նաև օգնության գնացած թվով 5 մեխանիզացիան: Հաջորդ օրը նրանց օգնության է հասնում <<Վայքի ՃՇՇ>> ՓԲԸ-ն, մարտի 4-ի գիշերը երկու ուղղությամբ գործի են դրվում ձյուն մաքրող մեքենաները և միայն մարտի 5-ի լուսադեմին հնարավոր է լինում քաղաքացիների տարհանումը, իսկ ավտոմեքենաների ու մեխանիզացիայի շահագործման համար դեռ մեծ դժվարություններ էր պետք հաղթահարել, որի համար պահանջվեց ևս մի քանի օր, ու … այնուամենայնիվ մի խումբ վայոցձորցինեի ջանքերի շնորհիվ ձնաբքից դուս բերվեցին նաև ավտոմեքենաները: Քաղաքացիներին օգնելու նպատակով Սելիմի լեռնանցք են մեկնում նաև ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի զինծառայողները: Continue reading

Advertisements