ՀԵՐՈՍԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՎՈՒՄ


Թեկուզև մարտն իր դիրքերը վաղուց է զիջել ապրիլին, բայց և չենք կարող չհիշել մարտի  3-ի անակնկալ դեպքի մասին: Անսպասելիորեն տեղացած առատ ձյան ու ձնաբքի պատճառով փակվեց Սելիմի լեռնանցքը, կաթվածահար էր Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը, որի 86-րդ կմ-ում ձնաբքի մեջ էին հայտնվել 11 մարդատար ավտոմեքենաներ: Գեղարքունիքի մարզային ճանապարհներն սպասարկող ընկերություններն սկսեցին ձյան մաքրման աշխատանքները, բայց ուժեղ ձնաբքի պատճառով մաքրված ճանապարհահատվածը կրկին ու կրկին պատվում էր ձյան հաստ շերտով, որի հետևանքով ձնաբքում հայտնված 31 քաղաքացիներին հասնելը ավելի ու ավելի էր դժվարանում:

Հարևաններին անհապաղ օգնության հասան <<Եղեգնաձորի ՃՇՇ>> ՓԲԸ-ի աշխատակիցները: Անհրաժեշտ եղավ մեծ ջանք գործադրել, և միայն ուշ երեկոյան հաջողվեց ճեղքել շուրջ 8կմ հատվածն ու Վայոց ձորի մարզային արտակարգ իրավիճակների փրկարարական խմբի հետ հասնել Գեղարքունիքի տարածքում անմխիթար վիճակում հայտնված մարդկանց: Բայց ապարդյուն. կրկին բուքն իր գործն անում էր: Նոր թեժացող ձնաբքում է հայտնվում նաև օգնության գնացած թվով 5 մեխանիզացիան: Հաջորդ օրը նրանց օգնության է հասնում <<Վայքի ՃՇՇ>> ՓԲԸ-ն, մարտի 4-ի գիշերը երկու ուղղությամբ գործի են դրվում ձյուն մաքրող մեքենաները և միայն մարտի 5-ի լուսադեմին հնարավոր է լինում քաղաքացիների տարհանումը, իսկ ավտոմեքենաների ու մեխանիզացիայի շահագործման համար դեռ մեծ դժվարություններ էր պետք հաղթահարել, որի համար պահանջվեց ևս մի քանի օր, ու … այնուամենայնիվ մի խումբ վայոցձորցինեի ջանքերի շնորհիվ ձնաբքից դուս բերվեցին նաև ավտոմեքենաները: Քաղաքացիներին օգնելու նպատակով Սելիմի լեռնանցք են մեկնում նաև ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի զինծառայողները:

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից բարձր է գնահատվում <<Եղեգնաձորի ՃՇՇ>> և  <<Վայքի ՃՇՇ>> ՓԲԸ-ների աշխատակիցների հերոսական գործը, որի համար հատուկ շնորհակալագրի է արժանացնում <<Եղեգնաձորի ՃՇՇ>>-ից վարորդներ Ահարոն Աբրահամյանին ու Աշոտ Մովսիսյանին, պատասխանատու Կարեն Բաբլանյանին, աշխղեկ Մերուժ Բաբլանյանին, մեխանիզատորներ Արմեն Գրիգորյանին ու Ռազմիկ Լևոնյանին, և  <<Վայքի ՃՇՇ>>-ից մեխանիզատորներ Աշոտ Խաչատրյանին ու Սպարտակ Միքայելյանին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s