ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ


Ապրիլի 19-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական` թիվ 2, նիստը:

Օրակարգում հետևյալ հարցերն էին.

1. <<2013թ առաջին եռամսյակում համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին>> /զեկ. մարզ. աշխ. ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչ. պետ Ռ. Հայրապետյան/:

2. <<Մարզի համայնքներում գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքի մասին>>/զեկ. մարզ. աշխ. գյուղ. և բնապահպ. վարչ. պետ Բ. Մկրտչյան/:

3. Հաղորդում մարզի համայնքներում աշնանային զորակոչի արդյունքների և գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների մասին /մարզ. աշխ. ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/:

Վերջում հայտարարություններով հանդես եկան փոխմարզպետ Մ. Հարությունյանը – Վայոց ձորի մարզի և ԼՂՀ Քաշաթաղի վարչատարածքի միջև համայնքային համագործակցության ընդլայման մասին, Ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Վ. Իսախանյանը – մարզի խնամակալության և հոգաբարձուների մարմիններին կից հանձնաժողովների մոնիտորինգի մասին, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ս. Մարգարյանը -<<Էկոնոմիկա>> հանդեսի բաժանորդագրության մասին, աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ն. Մաղաքյանը – մարզի մի շարք համայնքներում ավագանու նիստերի հրավիրման և անցկացման մասին:

Նիստին մասնակցում էին համայնքների ղեկավարներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքային ծառայությունների տնօրեններ, մասնագետներ, տարածքային զինվորական կոմիսարներ, մարզի առողջապահական ՓԲԸ-ների տնօրեններ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s