ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


Ապրիլի 11-ին մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Արենի համայնքում կայացած <<Տեղական տնտեսական զարգացում>> խորագրով միջոցառմանը: Արենի, Աղավնաձոր և Ռինդ համայնքներում տեղական տնտեսական զարգացման գործընթացն սկսվել է 2013թ. մարտ ամսին, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի ու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության օժանդակությամբ: Ծրագրի նպատակն է` բացահայտել նշված համայնքների տեղական տնտեսության հիմնական մրցակցային առավելությունները և ախտորոշել տնտեսության առաջատար ճյուղերը, որոնց հիման վրա վեր հանել տնտեսության զարգացման համար արմատական նշանակություն ունեցող նախաձեռնություններ:

***

Ապրիլի 12-ին ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Ս. Ն.Սուխորենկոն և նրա խորհդական Մ.Գ. Ցիվինսկայան այցելեցին Վայոց ձորի մարզ: Այցը կրում էր ճանաչողական բնույթ: Մարզպետ Է.Ղազարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին միջմարզային համագործակցության հարցեր, առաջարկվեց համագործակցել Մինսկի մարզի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել և երկկողմանի համաձայնությամբ ստորագրել համագործակցության համաձայնագիր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հնարավոր համագործակցության նպատակով հուլիս ամսին Վայոց ձոր հրավիրել Մինսկի մարզի ղեկավարությանը:

***

Ապրիլի 17-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում կայացավ դպրոցի շրջանավարտ, այժմ Երևանի Չայկովսկու անվան տասնամյակի սան` ջութակահար Արթուր Մարտիրոսյանի մենահամերգը, ծրագրում` Բախ, Վենիավսկի, Տարտինի, Խաչատրյան: Մենահամերգին ներկա էր նաև մարզպետ Էդգար Ղազարյանը: Նա մինչ համերգը շրջայց կատարեց երաժշտական դպրոցում, ծանոթացավ 4-րդ հրատապ ծրագրով դպրոցում կառուցված ջեռուցման համակարգի որակին և այլ խնդիրների: Continue reading

Advertisements