ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


Ապրիլի 11-ին մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Արենի համայնքում կայացած <<Տեղական տնտեսական զարգացում>> խորագրով միջոցառմանը: Արենի, Աղավնաձոր և Ռինդ համայնքներում տեղական տնտեսական զարգացման գործընթացն սկսվել է 2013թ. մարտ ամսին, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի ու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության օժանդակությամբ: Ծրագրի նպատակն է` բացահայտել նշված համայնքների տեղական տնտեսության հիմնական մրցակցային առավելությունները և ախտորոշել տնտեսության առաջատար ճյուղերը, որոնց հիման վրա վեր հանել տնտեսության զարգացման համար արմատական նշանակություն ունեցող նախաձեռնություններ:

***

Ապրիլի 12-ին ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Ս. Ն.Սուխորենկոն և նրա խորհդական Մ.Գ. Ցիվինսկայան այցելեցին Վայոց ձորի մարզ: Այցը կրում էր ճանաչողական բնույթ: Մարզպետ Է.Ղազարյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին միջմարզային համագործակցության հարցեր, առաջարկվեց համագործակցել Մինսկի մարզի հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել և երկկողմանի համաձայնությամբ ստորագրել համագործակցության համաձայնագիր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև հնարավոր համագործակցության նպատակով հուլիս ամսին Վայոց ձոր հրավիրել Մինսկի մարզի ղեկավարությանը:

***

Ապրիլի 17-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում կայացավ դպրոցի շրջանավարտ, այժմ Երևանի Չայկովսկու անվան տասնամյակի սան` ջութակահար Արթուր Մարտիրոսյանի մենահամերգը, ծրագրում` Բախ, Վենիավսկի, Տարտինի, Խաչատրյան: Մենահամերգին ներկա էր նաև մարզպետ Էդգար Ղազարյանը: Նա մինչ համերգը շրջայց կատարեց երաժշտական դպրոցում, ծանոթացավ 4-րդ հրատապ ծրագրով դպրոցում կառուցված ջեռուցման համակարգի որակին և այլ խնդիրների:

***

Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում ապրիլի 12-14-ը անցկացվեց վավերագրական ֆիլմերի մարզային փառատոնը: Ապրիլի 13-ին ֆիլմերի դիտումներին և քննարկումներին մասնակցեցին նաև մարզպետ Է. Ղազարյանն ու մարզպետարանի պատասխանատու աշխատողներ: Ցուցադրվող ֆիլմերը նկարահանվել են աշխարհի տարբեր պետություններում և վերցված են ՙՄեկ աշխարհ՚ կինոփառատոնի ֆիլմերի ցանկից, անդրադառնում են միգրացիային, մարդու իրավունքներին, կոնֆլիկտների լուծմանը եւ մի շարք այլ սոցիալական թեմաների: Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին 20-90 րոպե տևողությամբ ՙԴրոնան և ես՚ (Նիդեռլանդներ, արտադրությունը` 2009թ.), <<Անցանկալիները>> (Չեխիա, արտադրությունը` 2010թ.), <<Երբ թշնամին քո հարևանն է>> (Ֆրանսիա, արտադրությունը` 2008թ.), <<Վերջին գնացքով վերադարձ դեպի տուն>> (Կանադա և Չինասատան համատեղ արտադրության` 2009թ.), <<Ընտանիքի պատկերը սև ու սպիտակով>> (Կանադա, արտադրությունը` 2011թ.), <<Խողովակ>> (Իռլանդիա, արտադրությունը` 2010թ.) ֆիլմերը: Փառատոնի շրջանակում կազմակերպվեց նաև մարդու իրավունքների վերաբերյալ լուսանկարների և ֆոտոկոլաժների մրցույթ: Մարզում վավերագրական ֆիլմերի փառատոնի կազմակեպման նախաձեռնողը <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> հկ-ն է:

***

Ապրիլի 12-ին մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցում էին ներքին աուդիտի կոմիտեի անդամներ փոխմարզպետները և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետը, ինչպես նաև ներքոնշյալ ՊՈԱԿ-ների և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

2013թ ներքին աուդիտի ծրագրով մարզի <<Մարտիրոսի միջն. Դպրոց>>, <<Եղեգնաձորի թիվ 1 հիմն. Դպրոց>>, <<Հորսի հիմն. Դպրոց>>, <<Եղեգնաձորի երկրագիտ. Թանգարան>> ՊՈԱԿ-ներում և <<Մալիշկայի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ում իրականացված աուդիտների հաշվետվությունների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:

Քննարկվեց յուրաքանչյուր ՊՈԱԿ-ում արձանագրված թերություններն ու խախտումները, ներկայացվեց ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից թերությունների ու խախտումների վերացման նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկանքները:

Ներքին աուդիտի բաժնի պետ Վ. Կարապետյանին առաջարկվեց.

1. 2013թ.-ին, ըստ կազմակերպությունների, աուդիտի հաշվետվետվություներով արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվական աուդիտ:

2. Թերությունների, խախտումների վերացման մասին մարզպետին և կոմիտեին մեկամսյա պարբերականությամբ տալ հաղորդումներ:

3. Մարզային ենթակայության կազմակերպություններում առավել արդյունավետ ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի առկայության ապահովման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր մարզպետարանի ներքին աուդիտի փոփոխված կանոնակարգի ներկայացմանը: Այն ներկայացրեց Վ. Կարապետյանը:

Առաջարկվեց ներքին աուդիտի փոփոխված կանոնակարգը ներկայացնել մարզպետի հաստատմանը:

Ս.Մարգարյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s