ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՇԱԲԱԹ


Ապրիլի 15-ից 22-ը հայտարարված էր Ազգային գրադարանային շաբաթ, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մարզային գրադարանի ընթերցասրահում: Բավականին հետաքրքիր անցկացվեց <<Ազգային գրադարանի պատմությունը>> ցուցահանդեսն ու տեսաֆիլմի դիտումը:

Շաբաթվա ծրագիրը նույնպես հագեցած էր հետաքրքիր ու ուսանելի միջոցառումներով. <<Թվային գրադարաններ>> տեսաֆիլմի դիտում և զրույց ժամանակակից` թվայնացված գրադարանի մասին, <<Օրինաչափ հրաշքներ>> ցուցահանդես, <<Բնության բոլոր գույները>> թեմայով գրական-գեղարվեստական ցերեկույթ, բնության հրաշքների վերաբերյալ տեսաֆիլմի ցուցադրություն: Մեծ արձագանք ունեցավ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվանը  նվիրված <<Կրթության ժառանգությունը>> խորագրով միջոցառումների շարքը` <<Վայոց ձորի հոլովույթում>> ցուցադրություն, հայկական բացառիկ հուշարձանների ժառանգության վերաբերյալ տեսաֆիլմի դիտում, էքսկուրսիա <<Գլաձոր համալսարան>> մշակույթային արգելոց-թանգարան, որտեղ անցկացվեց ասուլիս` նվիրված հայկական մշակույթային ժառանգության պահպանությանը: Continue reading

Advertisements