Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 98-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ


 Տ. Զարեհ վրդ. ԿաբաղյանԱպրիլի 23-ին Եղեգնաձորի մշակույթի տանը Երևանի  <<Իրական>> հոգեբանական թատրոնի կողմից ներկայացվեց <<Կոմիտասն այդ օրերում>> փաստավավերագրական ներկայացումը, որից հետո ամֆիթատրոնում հավաքված վայոցձորցիների բազմությանը ոգևորիչ խոսքով դիմեց թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Այնուհետև Հայր Սուրբը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանայի, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի և դպիրների ուղեկցությամբ, թափորը շարժվեց դեպի Եղեգնաձորի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ հասնելով՝ զանգերի ղողանջների ներքո վառվեցին ջահերը, որոնք խորհրդանշում են մեր անմեղ նահատակների անմար հոգիները: Եվ վառվող ջահերով, պաստառներով ու ՀՀ դրոշներով շարունակվեց երթը:        Հուշարձանի մոտ տեղի ունեցավ միասնական աղոթք, Հոգեհանգստյան արարողություն, երգվեցին շարականներ և  ՀՀ հիմնը, ապա երթի մասնակիցները վերադարձան եկեղեցի, ուր տեղի ունեցավ Հսկման արարողություն: Վերջում իր խոսքն ուղղեց ներկաններին Եղեգնաձորի տարածաշրջանի  հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, առավոտ վաղ  Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոն էին հավաքվել մարզային ու տեղեկան իշխանության ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ ու հարակից համայնքների քաղաքացիներ:

Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երթի մասնակիցները մարզպետ Է. Ղազարյանի գլխավորությամբ շարժվեցին դեպի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաբլուր`  իրենց հարգանքի տուրքը մատուցելու նահատակված 1.5 մլն անմեղ հայերի հիշատակին: Ծաղիկներ դնելով Մեծ եղեռնի զոհերի խաչքարին` յուրաքանչյուրն իր պարտքը համարեց նահատակների հոգու հանգստության համար նաև մոմեր վառել  Սուրբ Աստվածածին եկեղեցում: Continue reading

Advertisements