Իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց Վայոց ձորի արժանվույն զավակներից մեկը` Ռեմյուր Արտաշեսի Ավագյանը: Նա ծնվել է 1933թ. Օգոստոսին, Եղեգնաձոր ավանում: Հաճախել է Եղեգնաձորի թիվ 1 միջն. դպրոց, ապա միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Վահան Տերյանի անվան դպրոցում:
1951թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը, որն ավարտելուց հետո` 1955-ից աշխատանքի է անցել Եղեգնաձոր ավանի թիվ1 միջն. դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցիչ, ապա նշանակվել է արտադրական ուսուցման գծով ուսմասվար, իսկ 1965-ից` դաստիարակչական գծով տնօրենի տեղակալ:
ՍՄԿԿ շարքերն է ընդունվել 1963թ: 1968թ. պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով: 1971թ. հունվարի 13-ից նշանակվել է Երևանի Էլեկտրոմեխանիկական տեխնիկումի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն, իսկ 1973թ-ին` Եղեգնաձորի Ռելեի գործարանի տնօրեն: Աշխատանքի ընթացքում արժանացել է մի շարք պարգևների և շքանշանների: Բազմիցս ընտրվել է Եղեգնաձորի ավանային և շրջանային խորհրդի դեպուտատ: Կենսաթոշակի անցնելուց հետո զբաղվել է բարեգործությամբ, հանդիսացել է Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի գրեթե բոլոր դպրոցների անապահով ընտանիքների երեխաներին ապահովել է անհրաժեշտ գրենական պիտույքներով, իսկ բարձր առաջադիմությամբ սովորող երեխաներին խրախուսել է կրթաթոշակով: Continue reading