ԱՆՄՈՌԱՑ ՀԻՇԱՏԱԿ. ՌԵՄՅՈՒՐ ԱՐՏԱՇԵՍԻ ԱՎԱԳՅԱՆ


ՌԵՄՅՈՒՐ  ԱՐՏԱՇԵՍԻ  ԱՎԱԳՅԱՆ

ՌԵՄՅՈՒՐ ԱՐՏԱՇԵՍԻ ԱՎԱԳՅԱՆ

 

Իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց Վայոց ձորի արժանվույն զավակներից մեկը` Ռեմյուր Արտաշեսի Ավագյանը: Նա ծնվել է 1933թ. Օգոստոսին, Եղեգնաձոր ավանում: Հաճախել է Եղեգնաձորի թիվ 1 միջն. դպրոց, ապա միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Վահան Տերյանի անվան դպրոցում:

1951թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը, որն  ավարտելուց հետո` 1955-ից աշխատանքի է անցել Եղեգնաձոր ավանի թիվ1 միջն. դպրոցում, որպես ֆիզիկայի ուսուցիչ, ապա նշանակվել է արտադրական ուսուցման գծով ուսմասվար, իսկ 1965-ից` դաստիարակչական գծով տնօրենի տեղակալ:

ՍՄԿԿ շարքերն է ընդունվել 1963թ: 1968թ. պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով: 1971թ. հունվարի 13-ից նշանակվել է Երևանի Էլեկտրոմեխանիկական տեխնիկումի Եղեգնաձորի մասնաճյուղի  տնօրեն, իսկ 1973թ-ին` Եղեգնաձորի Ռելեի գործարանի տնօրեն: Աշխատանքի ընթացքում արժանացել է մի շարք պարգևների և շքանշանների: Բազմիցս ընտրվել է Եղեգնաձորի ավանային  և շրջանային խորհրդի դեպուտատ:    Կենսաթոշակի անցնելուց հետո զբաղվել է բարեգործությամբ, հանդիսացել է Եղեգնաձորի թիվ 2 դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի գրեթե բոլոր դպրոցների անապահով ընտանիքների երեխաներին ապահովել է անհրաժեշտ գրենական պիտույքներով, իսկ բարձր առաջադիմությամբ սովորող երեխաներին  խրախուսել է կրթաթոշակով:

Լավագույն մարդու, նվիրված ընկերոջ, հիանալի ընտանիքի հոր և ամուսնու, հարազատ մարդկանց հենարանի, սիրված ուսուցչի, ու նաև ստեղծագործ քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա բոլոր ճանաչողների սրտերում:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s