ԹԻՎ 5-6 /41-42/
ՀՈՒՆԻՍԻ 6
2008թ
Մայիսի 30-ին ՀՀ Վայոց Ձորի մարզ այցելեց փոխվարչապետ Ա.Գևորգյանը: Մարզպետարանի պատասխանատու աշխատողների հետ անցկացված հանդիպման ընթացքում առաջ քաշվեցին բոլոր բնագավառներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի կարևորվեց Եղեգնաձոր քաղաքի խմելու ջրի անավարտ ջրագծի կառուցման խնդիրը, քննարկվեց նաև Եղեգիս-Աղավնաձոր-Ելփին և Կեչուտ-Ազատեկ-Փոռ ոռոգման ջրագծերի վրա նկատվող թերությունների վերացման խնդիրները: Ա.Գևորգյանը խոստացավ ընթացք տալ բարձրացված հարցերին:
Փոխվարչապետի հանձնարարությամբ նշված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով հունիսի 6-ին մարզ այցելեց ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանը: Մարզպետ Վ. Մաթևոսյանը մանրամասնորեն ներկայացրեց դրանց վերաբերող հիմնախնդիրները և նկատի ունենալով, որ կառուցվելիք ջրատարը հիմնավորապես կլուծի Մալիշկա, Արփի, Ագարակաձոր, Եղեգնաձոր, Գլաձոր և Վերնաշեն համայնքների կարիքները Ա.Անդրեասյանն առաջարկեց անավարտ ջրագծի նախկին նախագիծը վերանախագծել և տեխնիկա-տնտեսական հիմնավորումներն ստանալուց հետո շարունակել կառուցման աշխատանքները: Իսկ ոռոգման ջրագծերի թերությունների վերացման համար տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, մշակվեց աշխատանքների կատարման ժամանակացույց: