ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՆԹՈՐԻՆԳ


ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ՄԵՆԹՈՐԻՆԳԵղեգնաձորի ավագ դպրոցում կազմակերպված ցուցահանդեսն առանձնանում էր իր յուրօրինակությամբ: Նախ որ միջոցառման տերը միմիայն աշակերտներն էին, իսկ սրահի պատերին փակցված պաստառները «խոսում» էին Եղեգնաձոր քաղաքի ու պատմամշակութային վայրերի բնապահպանական խնդիրների մասին: Այստեղ էին ուսուցիչներ, ծնողներ ու հրավիրված հյուրեր, որոնք պարզապես հիացած էին այս դպրոցահասակ երեխաների ակտիվությամբ, ինքնուրույնությամբ և որ թերևս ամենակարևորն է տեղեկացվածությամբ: Նրանցից` Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտուհիներ Աստղիկից, Նելլիից, Մարիամից ու Սարինեից իմացանք Play ծրագրի մասին:

ԱՄՆ կառավարության և ՓԻ-Էյչ Ինթերնշնլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող YouthLAB ծրագրի շրջանակներում 2011թ. 24 շրջանավարտներ  մեկնել են ԱՄՆ, մասնակցել 3 շաբաթյա ամառային ճամբարի: Որից հետո նրանք մենթորինգի ծրագրի առաջարկով դիմել են ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների ներգրավվածության և նորարության հիմնադրամի (AEIF) հայտարարած դրամաշնորհների մրցույթին ու 115 երկրների 7000 շրջանավարտների կողմից ներկայացված 685 ծրագրերի մեջ ճանաչվել են դրամաշնորհ շահած 50 խմբերից մեկը: Հենց այդ դրամաշնորհի միջոցով էլ իրականացնում են  Play ծրագիրը: Ի դեպ Play ծրագիրն իր մեջ ներառում է ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ՄԵՆԹՈՐԻՆԳ:

Play ծրագրի նպատակներից է հայ երիտասարդների  շրջանում  զարգացնել առաջնորդ լինելու հմտություններ և խթանել քաղաքացիական ակտիվությանը` ուղղված համայնքային հրատապ խնդիրների լուծմանը: Իսկ մենթորինգը հունարենից թարգմանաբար նշանակում է հանդուրժել, տոկալ: Այսինքն Մենթորինգի ծրագիր անելով Play-ը ցանկանում է երիտասարդի և նրանից ավագ անձի միջև կայուն ընկերական, հանդուրժող  հարաբերություններ կառուցել, որը կրկին իր նպաստը կբերի համայնքային ծրագրերի հաջող իրականացմանը: Այստող կարևորվում է այն, որ համայնքի խնդիրներով մտահոգ ու կամավորական շարժման բնույթը գիտակցող երիտասարդը հանդես է գալիս որպես անհատ ու կարողանում է որպես առաջնորդ իր հետևից տանել համակիրներին: Continue reading

Advertisements

ՄԵՐ ՄԱՍԻՆ


Ազատ ու անկախ Հայաստան աշխարհի ստեղծումից հետո շրջանային թերթերն  աստիճանաբար մարեցին,  նորաստեղծ մարզային «Վայոց ձոր» թերթն էլ կանգնեց դժվարությունների առջև: Անհրաժեշտություն էր նոր թերթ ունենալը, և մարզի ստեղծագործող մտավորականների առաջարկով 2002թ. նոյեմբերի 15-ին «Վայոց ձոր տեղեկատվական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից  հիմնադրվեց «Վարդաձոր»ը:

 Ինչո՞ւ Վարդաձոր

Մեր բնօրրանին տված լավագույն անվանումներից մեկն է, որ հիշատակվել է միջնադարում. Վենետիկի մի ձեռագիր հիշատակարանում գրված է. «1476թ. Վայոց ձորը Վարդաձոր է կոչված: Հիշատակարանում նշվում է, թե` ձեռագիրը գրված է Հասան բեկի խանության ժամանակ հայոց ՋԻԵ /1476/ թ. Էջմիածնի կաթողիկոս Հովհաննեսի աթոռակալության տարիներիներին»  «ի յերկիրս Վարդաձոր, զոր այժմ Վայից ձոր և Եղեգիս  յորջորջի»:

Շուրջ 2 տարի թերթը տպագրվեց 15 օրը մեկ, թողարկելով պաշտոնական, քաղաքական, հասարակական, մարզային մշակութային ու մարզական ու ֆոտոնյութեր: Նյութերի հեղինակներն անշահախնդիր ստեղծագործող-լրագրողներն էին. ՀՀ վաստակավոր լրագրող Եղեգնաձորի շրջանային «Վերելք» թերթի երկարամյա խմբագիր Խորեն Հարությունյան, ՀՀ գրողների միության անդամ, «Ջերմուկ» շրջանային թերթի երկարամյա խմբագիր Ջանիկ Ասլանյան, Եղեգնաձորի շրջանային «Վերելք» թերթի երկարամյա աշխատողներ Յուրիկ Կարապետյան, Ֆոլիկ Հակոբյան

«Վարդաձորն» արդեն ամսաթերթ է, ունի նաև Գրական էջ, հարցազրույցներ, լուսաբանում է Վայոց ձորի մարզպետարանի, թեմի, «Գիտելիք» համալսարանի, տարածաշրջանային պետական քոլեջի, հկ-ների, համայնքապետարանների, ուժային կառույցների կատարած աշխատանքները, հրապարակում է մարզի ուսումնական հաստատությունների տնօրենների ու մանկավարժների թափուր տեղեերի մրցույթների հայտարարությունները, որից ելնելով անհրաժեշտ է դառնում մեկ-մեկ ամսվա ընթացում տպագրել նաև 2-3 համար:

Առանձնակի տեղ է տրվում օրինակելի զինծառայողների, երաժշտական փառատոններին մասնակցած խմբերի մասին գրված թղթակցություններին, պատմական հուշարձաններին ու մեզ հասած պատմական դեպքերին և գրառումներին:

ԹԻՎ 1 /105/ 31-Ը ՀՈՒՆՎԱՐԻ, 2013Թ.


2013թ. փետրվարի 18-ը ՀՀ նախագահական ընտրությունների օրն է

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄՍերժ Սարգսյանը հանրապետության մարզերում շարունակում է իր նախընտրական հանդիպումները: Հունվարի 24-ին ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպեց Ջերմուկի, Վայքի, Մալիշկայի, Եղեգնաձորի ընտրողների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը և խոսեց հատկապես Վայոց ձորի մարզի համար հեռանկարային ոլորտների՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության մասին:

Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև մարզային ու քաղաքային իշխանությունների և առողջարանների, հյուրանոցների, սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկել Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային խնդիրները: Վայքի տուրիզմի կենտրոնում  գինեգործների, ֆերմերների և Վայքի տարածաշրջանի սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ագրոտուրիզմի, գյուղատնտեսության, մասնավորապես՝ այգեգործության, խաղողագործության խնդիրները:

Ետդարձի ճանապարհին Սերժ Սարգսյանն այցելել է Զանգակատուն և մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդյան օրվա կապակցությամբ ծաղիկներ դրել նրա շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել բանաստեղծի հիշատակին, այցելել տուն-թանգարան:

 ՔԱՅԼԵՆՔ ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

 

 Ընթերցողների խնդրանքով մասնակի կրճատումներով տպագրում ենք Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Եղեգնաձորում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Եղեգնաձորում

Սիրելի’ հայրենակիցներ,

Նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ զորակցելու։ Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը շատ թանկ է ինձ համար և պարտավորեցնող։ Ինձ այստեղ են բերել ձեր վստահությունը և ակնկալիքները, որոնք ես պարտավոր եմ արդարացնել։ Վերընտրվելու իմ որոշումը հիմնված է առաջին հերթին հենց դրանց վրա։ Այո, ես ցանկանում եմ ձեր աջակցությամբ և վստահությամբ շարունակել արդեն սկսվածը։ Անցած տարիներին մենք բավականին գործեր ենք արել միասին, բայց միևնույն ժամանակ, շատ անելիքներ դեռևս առջևում են։ Մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն ծրագրերի իրականացմանը։
       ՇԱՐՈՒՆԱԿԵԼ… 

ԹԻՎ 2 /106/ 28-Ը ՓԵՏՐՎԱՐԻ, 2013Թ.


Մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումների,

բողոքների 2012թ-ի ամփոփագիր

 

2012թ-ի  ընթացքում ստացվել է 1353 դիմում:

ա/ Դրամական օգնություն է խնդրել 935 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 910-ը, մերժվել` 22-ը, ընթացքի մեջ է 3 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ կիսամյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:

բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 149 քաղաքացի, որից 76-ի խնդրանքը բավարարվել է, 53-ինը` մերժվել, 20 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:

գ/ Առողջապահական բնույթի 73 դիմումից դրական պատասխան է ստացել 69-ը, մերժվել է` 1-ը և     նպաստի համար դիմած 3 դիմումները ուսումնասիրվում են:  /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով: Նպաստի հարցերով դիմումները մերժվել են ՀՀ պետական նպաստների մասին օրենքի պայմաններին չբավարարելու հիմքերով/:

դ/ Աշխատանքի հարցերով դիմած 54 քաղաքացիներից 29-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 25 դիմում  մերժվել է:

ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 16 քաղաքացիներից բոլորն էլ ստացել են դրական պատասխան:

զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 28 քաղաքացի, որից 20-ը ստացել է դրական պատասխան, 2 դիմում ընթացքի մեջ է, 6-ը մերժվել է: /Կրթական հարցերով դիմումները մերժվել են դպրոցներում աշխատատեղ չլինելու պատճառով/:

է/ հողաշինության հարցերով դիմած 66 քաղաքացիներից 61-ին տրվել է դրական պատասխան,  3 դիմում մերժվել է, 2 դիմում քննարկվում է:

ը/ Որդեգրման, մանկատնից երեխային վերադարձնելու և ներառական կրթության վկայագիր տրամադրելու  հարցերով դիմել է 22 քաղաքացի, որից 16-ին տրվել է դրական պատասխան 6 դիմումի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են:

թ/ Այլ բնույթի 10 դիմում է հաշվառման վերցված, 6-ին տրվել է դրական պատասխան, 4-ը առկախ են:

ժ/ Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է դիմել դատարան:

    ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…

ԿԱՄՐՋԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՌՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՎԱՅՈՑՁՈՐՑԻ Է


Եթե հիշում եք, նախորդ տարվա մեր համարներից մեկում հրապարակել էինք տեղեկատվություն.  Ջերմուկ քաղաքի կամրջի վերանորոգման վերաբերյալ. ՀՀ կառավարության որոշմամբ այդ նպատակի համար հատկացված 137մլն դրամ արժողությամբ աշխատանքներ կատարվեցին «Կամուրջշին» ՓԲԸ-ի կողմից, որի տնօրենը մեր հայրենակից, Հորս գյուղի նախկին բնակիչ Վլադիկ Ասատրյանն է: Նրա գործունեությունը քաջ հայտնի է Հայաստանի շինարարական շուկայում` հատկապես Կամրջաշինության բնագավառում: Եվ օգտվելով պատեհ առիթից զրուցեցինք մեր հայրենակցի հետ, որի արդյունքում պարզվեց, որ կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները երկաթուղային, ավտոճանապարհային և հետիոտնային կամուրջների, ուղեանցների, էստակադաների և այլ ինժեներական կառույցների շինարարությունն է:

Զամանլու միջազգային երկաթուղային կառույցի առաջին փուլի բացումը Հայաստանի ղեկավարության և միջազգային երկաթուղային շինարարության պատասխանատուների մասնակցությամբ:

Զամանլու միջազգային երկաթուղային կառույցի առաջին փուլի բացումը Հայաստանի ղեկավարության և միջազգային երկաթուղային շինարարության պատասխանատուների մասնակցությամբ:

Վլադիկ Ասատրյանը ներկայացնում է Զամանլուի հետագա ծրագիրը:

Վլադիկ Ասատրյանը ներկայացնում է Զամանլուի հետագա ծրագիրը:

Զամանլու միջազգային երկաթուղային կառույցն ավարտված է:

Զամանլու միջազգային երկաթուղային կառույցն ավարտված է:

Զամանլու միջազգային երկաթուղային կառույցն ավարտված է:

Զամանլու միջազգային երկաթուղային կառույցն ավարտված է:

«Կամուրջշին» ՓԲԸ-ն իրականացնում է աշխատանքներ ինչպես տրանսպորտային, այնպես էլ շինարարության այլ ճյուղերում, դրանք են հիդրոտեխնիկական կառույցներ, բնակելի և արտադրական շենքեր և այլն: Եվ քանի որ Վլադիկ Ասատրյանը մեր հանրապետությունում կամուրջաշինության բնագավառում եզակի մասնագետներից է, ապա նրա ղեկավարած ընկերությունը ևս  հանդիսանում է շինարարական կոնստրուկցիաների շուկայում միակ կազմակերպությունը, որը պատրաստում է մինչև 28մ երկարությամբ նախալարված երկաթբետոնյա կամրջային հեծաններ, որոնք լավ հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: Continue reading

ՄՆԱՅՈՒՆ ԵՎ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԳՈՐԾ


Ստեղծագործում են մեր ընթերցողները

 

2010թ. Ջերմուկի քաղաքային գրադարանն ստացավ Աշոտ Սիմոնյանի «Արփա-Արենին Վայոց ձորի պատմության հոլովույթում» (Երևան 2000թ.), մեկ տարի անց՝ նույն հեղինակի «Վայոց ձոր, 20-րդ դարի քառուղիներում (1914-1921 թ.թ.)» գրքերը: Վայոց ձորում արմատներ ունեցող մարդու համար, անկախ նրա ներկա բնակության վայրից, դրանք ընթերցելը հետաքրքիր է, ներքին ցանկալի պարտադրանքով գրավում ու կլանում է նրան: Անհնար է այդ գրքերը հենց այնպես թերթել ու մի կողմ դնելը: Անհնար, որովհետև ընթերցում ենք հեղինակի՝ երկար տարիների ընթացքում մարզի մասին հավաքած արխիվային նյութերը, ժամանակակիցների անտիպ գրքերից ու հուշագրություններից մեջբերված վկայություններն ու նկարագրությունները, տպագիր գրականությունից կատարված հղումներն ու փաստական նյութերը, հայրենական ու արտերկրի հայատառ մամուլում տարբեր տարիներին լույս տեսած հոդվածները, թղթակցությունները, այդ ամենի վերաբերյալ անհրաժեշտ ծանոթագրություններն ու պարզաբանումները: Առանձին դեպքերում հարկ է լինում վերընթերցել այս կամ այն նյութը, հղումը, նկարագրությունը, համադրել տարբեր անձանց հուշերը, դեպքերն ու իրադարձությունները: Մի քանի տասնյակ ավերված, գոյությունը դադարեցրած կամ վերապրած, հաճախ անվանափոխված, վերածնված գյուղերի, դրանցում հիմնական դերակատարում ունեցած գերդաստանների ու անհատների անունները մտապահելը որևէ հերթի ժառանգ չհանդիսացող ընթերցողի համար դժվար է: Բայց անունների մտապահել-չմտապահելը էական չէ, քանի որ նկարագրվող ժամանակաշրջանում Հայաստանի գրեթե բոլոր գյուղական բնակավայրերը և դրանցում գոյատևել փորձող, մաքառող ու պայքարող բնակիչները մեր պապերն ու տատերն էին, որ անկախ բնակության վայրից ու պայմաններից, ապրել են պատմական տվյալ ժամանակաշրջանի արհավիրքներն ու փորձանքները:

Վիպական սյուժեն ընթերցողը վերապահությամբ է ընդունում, անհավատալի դրվագները բացատրում է որպես հեղինակի երևակայությամբ հորինվածք: Հուշերն ու նկարագրությունները ցնցող են, առանձին դեպքերում ընդմիջում ես և ինքդ քեզ հարցնում. մի՞թե դա հնարավոր է: Ինչպիսի՞ն կլիներ Վայոց ձորն այսօր, եթե այն լիներ զուտ հայաբնակ, մեկ գյուղը գոյատևաման պայքար չմղեր երեք թուրքաբնակ գյուղերից հորդացող ավարառու հրոսակների դեմ, չլինեին անհամար զոհերն ու գերեվարումները: Հայ-թուրքական ազգամիջյան անվերջանալի բախումներից հետո եղբայրասպան «դասակարգային պայքար»-ը որքան անհեթեթ ու անմիտ է իր դրսևորումներում, նույնքան էլ ողբերգագան ու կործանարար: Բռնի ու պարտադիր կոլեկտիվացման անհասկանալի լոզունգային նորամուծությունը թշվառության անդունդը նետեց գենետիկորեն մենատնտես հայ գյուղացուն: Ընդվզումները ճնշվեցին դաժանորեն. գնդակահարվեցին, աքսորվեցին, ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների ենթարկվեցին հարյուր հազարավոր մարդիկ, ընդորում՝ առավելապես գիտակից, արարող ու աշխատասեր: Ավաղ, որևէ կերպ հնարավոր չէ վերականգնել, փոխհատուցել հսկայական մարդկային ու նյութական կորուստները: Բայց գոնե պետք է հիշել բոլոր նահատակներին:

Այդ գրքերում անթեղված են մեր ծնողների սարսափներով լի մանկությունը և մեր պապերի ու տատերի ծաղկուն տարիքի կենաց ու մահու մաքառումները: Հայաստան և Լեռնահայաստան ճանապարհի վրա գտնվող Վայոց ձորի գավառի՝ թուրքերենով վերանվանված Դարալագյազի գավառը տրորվել ու քրքրվել է դաշնակ – բոլշևիկ եղբայրասպան զորքերի, նրանց առաջնորդող գործիչների ձիերի սմբակների տակ. Անդրանիկ, Նժդեհ, Դրո, Յապոն… Նրանցից յուրաքանչյուրը հայրենասեր էր իր ընկալումներով ու իր համոզմունքներով: Այդ դրամատիկական անցքերի վերաբերյալ ձեռք բերված նյութերը զետեղվել են առանց հեղինակի միջամտության ու մեկնաբանությունների: Որքան ջերմ հայրենապաշտություն, հիասթափություն, դառնություն, բայց նաև փայփայված հույսեր կան Ալեքսանդր Մյասնիկյանին հղված վայոցձորցի մտավորական Խորեն Տեր-Ավագյանի նամակում, գրված Թավրիզից 1921թ. հոկտեմբերի 15-ին: Այս նամակը գրված է հոգու թելադրանքով, սրտից ծորացող արյամբ: Օրեր անց կրկին կարդալու ցանկություն է առաջանում: Continue reading

ԹԻՎ 3 /107/ 28-Ը ՄԱՐՏԻ, 2013Թ.


ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ

***

Մարտի 13-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի այս տարվա անդրանիկ նիստը: Այն վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Մասնակցում էին համայնքների ղեկավարներ, ՀՀ գյուղ. նախարարության տարածքային ծառայությունների տնօրեններ, մասնագետներ, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ: Նիստին ներկա էր նաև ՀՀ ՏԿՆ աշխատակազմի կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Սամվել Միքայելյանը:

Օրակարգում`

1. « 2013թ. համայնքային բյուջեների կազմավորման և 2013թ. հունվար, փետրվար ամիսների համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին» /ֆին. և սոց. տնտ. զարգ. վարչ. պետ Ռ. Հայրապետյան/:

2. «Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքը մարզի համայնքներում» /գյուղ. և բնապահպ. վարչ. պետ Բ. Մկրտչյան/

3. Հաղորդում «ՀՀ կառավարության 2013թ. փետրվարի N130 որոշմամբ 4-րդ հրատապ ծրագրով մարզում նախատեսված աշխ-ի մասին» /քաղաքաշին. վարչ. պետ Ա. Հովսեփյան/

Վերջում ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչ. պետ Ն.Սիմոնյանն ու իրավաբան. բաժնի պետ Ն. Մաղաքյանը հանդես եկան հայտարարությամբ:

Մարզպետարանի ՏՀԿ բաժնի օրագրից

***

Մարտի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հանդիպումը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ՝ վերջինիս խնդրանքով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններ հանդիսացող եկեղեցիների պահպանությանն առնչվող հարցեր:

***

Մարտի 19-ին ԱԳՆ-ում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա են եղել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում ամեն տարի մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում կազմակերպվում են մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմն. և Զառիթափի միջն. դպրոցներում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում իրականացվելու են մի շարք միջոցառումներ: Ներկայացնում ենք կազմակերպվելիք միջոցառումների ծրագիրը.

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՄՌԱՆԸ


Ամառ է, շուտով կսկսվեն խոտհնձի ու նաև բերքահավաքի աշխատանքները, մարզի ազգաբնակչության մեծ մասը գտնվում է սարերում, դաշտերում, իսկ մի մասն էլ հանգստանում է բնության գրկում: Ամռան ամիսներին հրդեհները հաճախ ծագում են այն մարդկանց մեղքով, ովքեր հանգստի վայրերում թողնում են չմարված խարույկներ կամ ծխախոտի մնացորդներ, կրակի հետ երեխաների խաղալու հետևանքով և կրակի հետ անզգույշ վարվելով, չմտածելով որ շրջակայքի խոտը հրդեհավտանգ վիճակում է և մի կայծն իսկ կարող է մեծ հրդեհների պատճառ դառնալ:

Խորհուրդ ենք տալիս հանգստի կամ տուրիստական արշավի մեկնելուց ձեզ հետ վերցրեք կացին, ծալովի բահ և դույլ: Եթե կզգաք ծխի հոտ, մոտեցեք և պարզեք ի՞նչ է այրվում, քամին ո՞ր կողմ է փչում, ինչպիսի՞ն է հրդեհի տարածման վտանգը, կրակի շարժման գոտում արդյոք երեխաներ կա՞ն: Գնահատեք իրավիճակը` արդյոք արժե՞ հրդեհը մարել սեփական ուժերով, թե՞ ավելի լավ է օգնություն կանչել, բայց այդ ընթացքում արեք  հնարավորը, որ կրակը չուժգնանա: Կրակի վրա ջուր լցրեք, հող ցանեք, մարման համար օգտագործեք 1,5-2մ երկարության ծառի ճյուղերի կապուկ, թաց հագուստ: Կրակի եզրաշերտին հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցրեք, ասես ավլելով, սրբելով կրակը, ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջեք, որպեսզի դրանք այլ ձևով սառչեն և չայրվեն: Ոչ մեծ կրակը տրորեք ոտքերով, մի թողեք այն տարածվի դեպի ծառի բներն ու սաղարթները: Continue reading

Օգնենք 1-ին կարգի հաշմանդամին` հուսահատ վիճակից դուրս գալու


Մեր փոստից

50-ամյա Արմեն Ռազմիկի Հակոբյանն ապրում է Վայոց ձոր մարզի Մալիշկա գյուղում: Նա 1-ին կարգի հաշմանդամ է: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է բանակում (1980-1982թթ.): Այնուհետև աշխատել է Վայքի Ջրային տնտեսությունում որպես մեխանիզատոր (էքսկավատորավար): 1990թ.-ին աշխատանքի վայրում մեքենայի  խափանման  պատճառով վթարի է ենթարկվել, որի հետևանքով ստացել է ողնաշարի ծանր վնասվածք ու արդեն 23 տարի է, ինչ շարժվում է հենասայլակով: Այդ վիճակում չի ունեցել ոչ մի օգնող անձ, չի եղել որևէ բարերար, որ օգնի նրան: Ստանում է կենսաթոշակ, որը չի բավարարում կենցաղային նվազագույն պահանջները, չունեն ոչ մի կողմնակի եկամուտ: Նրա միակ խնամակալը հանդիսացող 25-ամյա որդին նույնպես չի աշխատում, քանի որ չի կարողանում 1-ին կարգի հաշմանդամ հորը միայնակ թողնել: Որդին ծառայել է ՀՀ բանակում, որի ընթացքում հայրը մեծ դժվարություններ է ունեցել, օգնող չի եղել, խնամող չի եղել, երբեմն օգնել են հարևանները:

Արմեն Ռազմիկի Հակոբյան

Արմեն Ռազմիկի Հակոբյան

«Ես չէի ցանկանա, որ  որդուս տանեին բանակ, բայց և տարան` ինձ թողնելով մենակ: Զրկեցին նաև ընտանեկան նպաստից` պատճառաբանելով, որ որդիս արդեն չափահաս է: Միակ հույսս չնչին կենսաթոշակս էր: Հիմա առողջական վիճակս գնալով ավելի է ծանրանում: Ես կցանկանայի, որ գտնվեին այնպիսի բարեխիղճ մարդիկ, ովքեր կօգնեին ինձ՝ այդ ծանր իրավիճակից դուրս գալու»,- ասաց Արմեն Հակոբյանը: 1986թ.-ին ամուսնացել է Սիրվարդ Առաքելյանի հետ, ունեցել են մեկ տղա և մեկ դուստր: Նրա խնդրանքն է հնարավորության դեպքում օգնել գոնե ունենալու լվացքի մեքենա: Բնակարանն էլ կիսակառույց է: Թոշակն էլ չի բավականացնում  վառելիքի, էլեկտրականության և այլ կենցաղային պայմանների լուծմանը:   «Մինչև վթարն ունեցել եմ շատ լավ աշխատանքային և ընկերական  շրջապատ, դեպքը պատահելուց հետո մեկուսացվել եմ և անտեսվել թե՛ շրջապատից, թե՛ ընկերությունից: Խնդրանքս է օգնել ինձ՝ հուսահատ վիճակից դուրս գալու: Այդ ընթացքում ոչ մի կողմնակի օգնություն չեմ ստացել: Հեռուստացույցով հաճախ եմ տեսնում, որ հաշմանդամներին ապահովում են աշխատանքով, բնակարանով, տանում են տարբեր միջոցառումների, իսկ ես այդ ամենից էլ եմ զրկված: Եվ կյանքից հիասթափված եմ: Չկան համապատասխան պայմաններ  սայլակով դուրս ու ներս անելու և հիգիենիկ կարիքներս հոգալու համար, դրանք բոլորը կապված են ֆինանսական խնդիրների հետ: Չէի ցանկանա, որ որևէ մեկը գտնվեր իմ վիճակում, զգար ու կրեր իմ ծանր տառապանքները, իսկ ես էլ կուզենայի՝ գտնվեին բարեխիղճ մարդիկ, ովքեր օգնելու ձեռք կմեկնեին հուսահատ վիճակիցս դուրս  գալու համար:  Իմ հարազատները, իմ շրջապատը գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, չեմ կարողանում շփվել նրանց հետ, հնարավորություն էլ չունեմ գնալ հարևանների տնից համակարգչով խոսելու, խնդրում եմ, եթե հնարավորություն կլինի, օգնեք ինձ ունենալ համակարգիչ: Ամբողջ օրը նստած եմ սայլակին, ոչ մի զբաղմունք չունեմ: Continue reading

ԲԱՐԵՊԱՇՏ ԵՎ ՄԵԾԱՓԱՌ ԻՇԽԱՆԸ



ՆՅՈՒԹԸ  ՄԵԶ  Է  ՏՐԱՄԱԴՐԵԼ   ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ  ՊՄՊ   ՄԱՐԶԱՅԻՆ    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ  

13-րդ դարի  սկզբում թուրք-սելջուկյան բռնատիրությունից ազատագրվում է Սյունյաց աշխարհը և այն, իբրև ժառանգական սեփականություն, տրվում է ազատագրական մարտերում հերոսացած, Զաքարյանների հովանավորությունը վայելող Լիպարիտ Օրբելյանին:  Շուտով Նորավանքը դառնում է Օրբելյանների հոգևոր-մշակութային կենտրոնն ու տոհմական դամբարանատեղին, իսկ Ստեփանոս մետրոպոլիտը այն հռչակում է  Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստ կենտրոն: Օրբելյանների իշխանության օրոք խաղաղություն է տիրում և երկիրը աստիճանաբար բարգավաճում է. վերականգնվում են հափշտակված տարածքները, ավելանում` նորերը: Նրանց վարած ճկուն քաղաքականության ու հզոր ռազմավարության շնորհիվ է, որ Սյունյաց աշխարհը պահպանում է իր ինքնուրույնությունը, իսկ Նորավանքի վանական համալիրը,  չդառնալով օտար նվաճողների ավերածությունների թիրախ, կանգուն է մինչ օրերս և հիացմունք է պատճառում բազմաթիվ այցելուների:

  Պատմության էջերիցՏարսայիճ Օրբելյանի օրոք Սյունիքի իշխանապետությունը հասավ իր զարգացման գագաթնակետին: Տարսայիճը Լիպարիտ Օրբելյանի հինգ որդիներից ամենակրտսերն էր և իշխանությունը ժառանգել էր եղբորից` «արքայաշուք» իշխան Սմբատից (1273թ. Սմբատի մահից հետո): «Նա զորեղ և մարտնչող մարդ էր, բոլոր գործերում հաջողակ, նաև բարեպաշտ ու խիստ աստվածասեր»,-այսպես է նկարագրում նրան Ստեփանոս Օրբելյանը:

 Տարսայիճը հայտնի էր իր բազում բարեգործություններով և եկեղեցաշինությամբ: Նրա կառուցողական գործերի մասին հիշատակվում են Վայոց ձորի, Գորիսի և Սիսիանի վիմական մի շարք արձանագրություններում, որոնց թիվը հասնում է 36-ի:

 Տարսայիճը եղբոր` Սմբատի հիշատակին կառուցում է եկեղեցի-դամբարանատուն և այստեղ է տեղափոխում նրա աճյունը (1275թ. Ս.Գրիգոր եկեղեցին):

 Տաթևի եկեղեցուն մեծ նվիրատվություն է անում. «զարդարում է սպասքներով ու գեղեցիկ հանդերձներով», եկեղեցուն է վերադարձնում վաղուց հափշտակված վեց գյուղերը:

 Ցախաց Քարի վանքին նվիրում է մեկ գյուղ և մեկ այգի:

 Այգիներ է նվիրում Հերմոնի վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցուն:

 «Բարեպաշտ և մեծափառ իշխան» Տարսայիճի հրամանով Տեր-Սարգիսը Արփա գյուղում գետի վրա կառուցում է մի ընդարձակ և լայն կամուրջ, որ հիացմունք է պատճառում տեսնողներին:

 Հայաստանի 150 եկեղեցիների ազատում է հարկերից: Continue reading