ԹԻՎ 5 /109/ ՀՈՒՆԻՍԻ 5, 2013Թ.


 

ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ   ԱՄԻՍ

***

2013-ի մայիսի 9-ի եղեգնաձորյան առավոտն սկսվեց տոնական միջոցառումներով: Հանդիսությունից հետո տեղի ունեցավ զինվորական շքերթ, որից հետո մասնակիցները բարձրացան Հաղթանակի բլուր` ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հաղթական տանկի ու Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձաններին: Օրվա տոնակատարությանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Էդիկ Կալիյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային վարչության պետ, գնդապետ Գագիկ Առաքելյանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, զինվորականներ, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ ու մարզի բնակիչներ:

Ավանդույթի համաձայն այդ օրը Արփիում ևս տիրում էր տոնական տրամադրություն: Խորհրդային Միության հերոս Վահիկ Լևոնյանի անունը կրող դպրոցի բակում` Հերոսի արձանի մոտ, աշակերտները ներկայացրեցին գրական-գեղարվեստական կոմպոզիցիա` հաղթանակի և խաղաղության տոնի առիթով: Հավաքվածներին շնորհավորանքի և ողջույնի խոսք ասաց մարզպետը: Այնուհետև տեղի ունեցավ Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անունը կրող վոլեյբոլի հուշամրցաշարի մասնակիցների և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

ԲԵՐՁՈՐ  ՔԱՂԱՔԻ  ԱԶԱՏԱԳՐՄԱՆ  21-ՐԴ   ՏԱՐԵԴԱՐՁԻՆ   ՆՎԻՐՎԱԾ

Մայիսի 18-ին Բերձոր քաղաքի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին եւ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ հանձնել մի խումբ անձանց: Իր խոսքում նախագահ Սահակյանը Բերձորի ազատագրումը բնութագրել է որպես կարեւոր ռազմական, քաղաքական եւ հոգեբանական հաղթանակ: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանի զարգացումն այսուհետ կլինի իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում եւ առաջիկա տարիներին այստեղ կիրականացվեն մի շարք ծրագրեր: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք: Բերձորցիներին իր շնորհավորանքն ուղղեց նաև Վայոց ձորի մարզպետը:

– Վայոց ձորի մարզի և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հետ համագործակցությամբ մենք մեր նվիրական հաղթանակներին կարող ենք մասնակցություն ցուցաբերել նոր ձեռքբերումներով` անմնացորդ աշխատանքով շենացնելով հայկական երկու Հանրապետությունները և դրանց առանձին տարածաշրջանները,- ասաց Է.Ղազարյանը: Ի սրտե շնորհավորում եմ մեզ բոլորիս Բերձորի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: 21 տարի առաջ այս օրը Արցախի ինքնապաշտպանության ուժերը ազատագրեցին Քաշաթաղի շրջանն ու Բերձոր քաղաքը՝ տրամաբանական ավարտին հասցնելով Շուշիի ազատագրման բեկումնային և կարևոր հաղթանակը: Հիրավի, Բերձորի ազատագրումն ունեցավ ռազմական, քաղաքական, ինչպես նաև հոգեբանական կարևոր նշանակություն: Դա բոլորիս համար սպասված հաղթնակ էր, քանզի դրանով ճեղքվեց շրջափակման օղակը և բացվեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որն իրավամբ կոչվեց Կյանքի ճանապարհ…ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s