ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ. ԲԱՐՁՐՈՒՆԻՆ ՀՊԱՐՏ Է ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐՈՎ


Բարձրունու դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը հաճախ է այցելում խմբագրություն, պատմում  իրենց դպրոցում կազմակերպված հետաքրքիր միջոցառումների, իրենց սաների նախաձեռնությամբ անցկացված հանդիպումների, դպրոցն ավարտած ու զինվորագրված երիտասարդների օրինակելի ծառայության մասին, որոնք բազմիցս լուսաբանվել են մեր թերթի էջերում: Այս անգամ ևս դպրոցի տնօրենը մեզ հանձնեց նամակներ, որոնք ուղարկված էին տարբեր զորամասերից:

Բացում ենք առաջին նամակը. <<Հարգելի պարոն և տիկին Խաչատրյաններ, Ձեր որդին` Ներսիկ Կամոյի Խաչատրյանը, ծառայության առաջին իսկ պահից դրական տպավորություն է թողել հրամանատարների ու համածառայակիցների վրա,- գրված է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանի և հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի ՊԺԿ փոխգնդապետ Յու.Ավշարյանի կողմից ուղարկված շնորհակալական նամակում: -Նա պարտաճանաչ է, ամբողջությամբ նվիրված է հայրենիքի պաշտպանությանը, ոգևորությամբ է մասնակցում մարտական պատրաստության պարապմունքներին և ցուցաբերում է դրական արդյունքներ: Անշուշտ զորամասի հաջողություններում իր ավանդն ունի նաև Ձեր որդին: Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` զինվորականի դժվարին ու պատվաբեր գործում հայրենիքին նվիրված պաշտպան դաստիարակելու համար>>,- ու վերջում զինվորի ծնողներին մաղթում են երջանկություն, առողջություն, հարատև խաղաղություն ու ղարաբաղյան երկարակեցություն:

Փոքր ինչ այլ բնույթի է երկրորդ նամակը, որը կրկին ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասից է, գրում է նորակոչիկների նախապատրաստման գումարտակի հրամանատար լեյտենանտ Ավագ Արմենակի Ավետիսյանը: Այն ուղղված է ամուսիններ Մարտիրոսյաններին. <<… Ձեր որդին` Ավագը, առաջին իսկ օրից դրական տպավորություն է թողել հրամանատարների ու համածառայողների վրա. հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը` Ավագի նման գիտակից ու իր ծառայողական պարտքը ճիշտ հասկացող պատանի դաստիարակելու համար, շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` Ավագի Բանակ զորակոչվելուն չխոչընդոտելու համար,- գրված է նամակում: -Առաջարկում ենք համագործակցել մեզ հետ. խնդրում ենք հնարավորին չափ մանրամասն պատմել Ձեր որդու մանկության ու պատանեկության մասին` ինչ առանձնահատկություններ է ունեցել Ձեր ընտանիքը, ինչ դաստիարակություն է ստացել, ինչպես է սովորել դպրոցում, բնավորության ինչ բնորոշ գծեր, ինչ նախասիրություններ ունի, ինչպես է իրեն պահել ընկերական շրջապատում: Ձեր հաղորդած տեղեկությունները մեզ կօգնեն արագ ու արդյունավետ կողմնորոշվելու` մեր հետագա աշխատանքը կազմակերպելու համար>>:

Անկասկած մեզ ևս հետաքրքրեց նամակի բովանդակությունը, հատկապես համագործակցության փաստը, ու նշված հարցերի պատասխանը ճշտեցինք դպրոցի տնօրենի հետ:

Խմբագրության կողմից. –Անկասկած բարձրունցի զինվորագրված երիտասարդների զորամասերից դեռ շատ շնորհակալական նամակներ կստացվեն, որովհետև  ինչպես տնօրենն է ասում, բարձրունցի զավակներն ամուր են, անսասան ու հպարտ իրենց սահմանների պես: Իհարկե, հպարտանալու իրավունք ունեն Ձեր ծնողները, ուսուցիչներն ու համագյուղացիները:

Բարի ծառայություն Ձեզ, գերազանցիկ զինվորներ: <<Վարդաձորը>> բոլորիդ ցանկանում է անամպ երկինք. թող որ Հայոց աշխարհում արշալույսները միշտ խաղաղ բացվեն:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s