ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՏԵՂ


Մայիսի 8-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցավ «Ոսկե դելֆին» խորագիրը կրող Կառավարական փառատոնը: Այս իրադարձությանը մասնակցելու էր մեկնել նաև Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղը: Հայտավորված էր 17 սան:

 Բացումը Իլյա Ճավճավաձեի անվան օպերային թատրոնում էր: Փակման հանդիսավոր արարողությունը կայացավ Շոթա Ռոսթավելու անվան պետական համալսարանի դահլիճում:

Մանրամասների շուրջ զրուցեցինք դպրոցի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ, որը և ներկայացնում ենք Ձեզ.

Կարելի է, արդյո՞ք, փառատոնը համարել ինչոր միջոցառման` մասնավորապես մինչ այդ տեղի ունեցած «Միջկառավարական» փառատոնի շարունակություն կամ պատասխան:

– Այո′, շարունակություն էր, քանզի մասնակցելու իրավունք էին ձեռք բերել «Միջկառավարական» փառատոնում առաջին տեղ գրաված անսամբլները, բացի այդ, պատասխան էր` արդեն իսկ 6 անգամ միջազգային մրցույթներում առաջին տեղ զբաղեցրածների համար:

Ինչպիսի՞ն էր բացումը. մի փոքր ներկայացրեք ընթացքը:

– Նշեմ, որ բացումը ուներ նախաբան. մայիսի 9-ին Բաթումիի հրապարակում կատարվեց մեծ շքերթ: Մասնակցում էին մոտ 28 պետությունների ներկայացուցիչներ: Մենք, ինչպես միշտ, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հարևանությամբ էինք գտնվում: Ամեն ինչ անցավ շատ հանգիստ, խաղաղ ու հետաքրքիր: Մեր կարգախոսն էր` «Ես հայ եմ: Մենք սիրում ենք մեր երկիրը»:

Բացի Ձեր խմբից, էլ ովքե՞ր էին ներկայացնում Հայաստանը:

– Մասնակցում էր նաև Հ2-ի «Տանը մենակ» ծրագրի հաղորդավար Մաշա Ենոքյանը, ինչպես նաև, Հրազդանի` մեծերի և փոքրերի պարի համույթը:

Իսկ նրանցից հաղթողներ եղա՞ն:

– Այո’, հաղթեց Հրազդանի մեծերի, ոչ փոքրերի, պարի անսամբլը, և Մաշա Ենոքյանը:

Գալով երեխաների ելույթներին` ի՞նչ համարներով հանդես եկան և կար, արդյո՞ք, բեմադրություն:

– Ըստ նախապես տրված ցանկի` առաջին օրը հնչեց Ալ. Հեքիմյանի «Շողոտ-շաղոտ» երգը, այնուհետ` Սայաթ-Նովայի «Պատկիրքտ ղալամով քաշած»-ը, իսկ 3-րդ օրը` Աշուղ Աշոտի «Կյանք տուր, կյանք առ» ստեղծագործությունը:

Կոնկրետ Ձեր սաներն ի՞նչ մրցանակներ ստացան և, արդյո՞ք, դրանք ունեն որոշակի առավելություն այլ միջոցառումների մասնակցելու հարցում:

– Գրավելով պատվավոր առաջին տեղը` նրանք արժանացան միջազգային մրցույթների դափնեկրի Կառավարական դիպլոմի և  հաջորդ տարի ևս Կառավարական փառատոնի մասնակցելու հնարավորության:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ դպրոցը մասնակցել է նաև «Երաժշտական կոլիզեյ» մրցանակաբաշխությանը և 2-րդ անգամ բերել առաջին կարգի մրցանակ:

                                                                           Ալլա Հովհաննիսյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s