ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է «ԳԻՏԵԼԻՔ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ


***
Օրերս Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում DAAD (Գերմանական Ակադեմիական Փոխանակման Կենտրոն)-ի կողմից կազմակերպվեց սեմինար-դասընթաց, որին մասնակցում էին 33 երիտասարդներ: Մասնակիցներից 20-ը եկել էին Հայաստանի տարբեր շրջաններից, իսկ 13-ը` Վրաստանից: Սեմինար-դասընթացը բաղկացած էր հինգ առանձին մասերից (ներկայացում, ակադեմիական հմտություն, միջմշակութային հաղորդակցում, բանաստեղծական արվեստ (պոեզիա) և գերմաներեն լեզվի ապագա մանկավարժների վերապատրաստում):

Դասընթացի նպատակն էր գերմաներեն լեզվի միջոցով համախմբել հայ և վրացի երիտասարդներին և ստեղծել նրանց միջև միջմշակութային հաղորդակցություն, ինչպես նաև աջակցել նրանց ավելի մանրամասն հասկանալ և ընկալել երկու երկրների մշակույթը: Սեմինարն անցկացնում էին Գերմանիաից, Ավստրայից, Հայաստանից և Վրաստանից եկած փորձառու դասախոսներ: Սեմինար-դասընթացի ընթացքում կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ մասնակիցները հանդիպում ունեցան Վայոց ձորի մարզպետ պրն. Էդգար Ղազարյանի և թեմի առաջնորդ Սրբազան Աբրահամ Մկրտչյանի հետ: Հյուրերի մաղթանքներից հետո մասնակիցները հանդես եկան դասընթացի ընթացքում իրենց իսկ գրած բանաստեղծություններով: Իսկ Նարինե Ադունցը հյուրերին ուղղակի ապշեցրեց իր կատարումներով` հրաշք ձայնային տվյալներով:

***
«Սյունիք Զարգացում» հասարակական կազմակերպութունը Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում Գերմանական EED (Evangelischer Entwicklungsdienst) կազմակերպության կողմից ֆինանսավորվող Սոցիալական Զարգացում Հարավային Հայաստանում ծրագրի շրջանակներում իրականացրեց «Ես Կարող Եմ» խորագրով ցուցահանդես: «Սյունիք Զարգացում» ՀԿ-ն երկար տարիներ համագործակցում է EED կազմակերպության հետ և Վայոց ձոր մարզում ունի երեք քաղաքային ու երեք գյուղական համայնքային կենտրոններ, որտեղ գործում են անգլերենի, համակարգչի, երգի, պարի, ասեղնագործության, շուղագործության, ուլունքագործության, կավագործության, նկարչության և փայտի մշակման խմբակներ:

Իրականցված ցուցահանդեսին հանդես եկան համայնքային կենտրոնների սաներն իրենց ձեռքի աշխատանքներով, իր մասնակցությունն ունեցավ նաև Վայոց ձոր թեմի բատիկի խմբակը: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների թվում էին փայտե փորագրություններ, ուլունքներից պատրաստված իրեր, շուղագործության ինքնատիպ նմուշներ, յուրօրինակ նկարներ, այդ թվում նաև կավե քանդակներ:

Ցուցահանդեսն իրենց ներկայությամբ պատվեցին տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, «Սյունիք Զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչներ, դասախոսներ, ծնողներ, ինչպես նաև համայնքային կենտրոնների ղեկավարներն ու սաները: Նման ցուցահանդեսները կրելու են շարունակական բնույթ, քանի որ նմանատիպ միջոցառումներն առիթ են համայնքային կենտրոններ հաճախող երեխաներին ցուցադրելու իրենց ստեղծագործական ունակությունները և կարողությունները:

Գևորգ Մաթևոսյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s