ԹԻՎ 4 /108/ 30-Ը ԱՊՐԻԼԻ, 2013Թ.


ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ

Ապրիլի 28-ին տոնական տրամադրություն էր Արենիում. գինու գործարանում բացվում էր գինու համտեսի սրահ: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ժապավենը կտրելու պատիվը վերապահված էր մարզպետ Էդգար Ղազարյանին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին: Սրահը բացվել է Արենիի գինու գործարանի և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպության համագործակցությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մշակույթի և էկոնոմիկայի նախարաությունների, Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ ու մարզի գինեգործները:

ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ  ՆՈՐԱՎԱՆՔԻ  ՏՈՆԻՆ

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարությանը հաջորդող երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի: Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 14-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է:

Ի նշանավորումն այդ օրվա Նորավանքում թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը մատուցեց Սբ. Պատարագ` նախագահությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի: Սբ.Պատարագի ընթացքում ոգեշունչ քարոզ խոսեց Հայր Զարեհը: Սբ.Պատարագին ներկա էին մարզպետարանի պաշտոնեությունը մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ և բազմաթիվ ուխտավորներ:

Արդեն ավանդույթ է դարձել տոնին նվիրված տոնակատարության կազմակերպումը: Այս տարի ևս  Սբ.Պատարագի ավարտին Վայոց Ձորի թեմը, առաջնորդությամբ Սրբազան Հոր, կազմակերպել էր մեծ տոնախմբություն…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԿԱՐԴԱԼ