Մայիսի 28-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի տան համերգային դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ, նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձին: Մասնակիցներին ողջունեց մարզպետ Էդգար Ղազարյանը: Նա իր խոսքում կարևորեց Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությունը, որպես երկրորդ և երրորդ Հանրապետությունների կայացման հիմք: Մարզպետն իր ուրախությունը հայտնեց նաև այն առիթով, որ տոնական համերգին մասնակցում էին մարզում գործող երաժշտական դպրոցների սաները: Նա հորդորեց ավանդույթ ձևավորել և ամեն տարի մայիսի 28-ին կազմակերպել երաժշտական դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգը: Ծրագրում ընդգրկված էին Եղեգնաձորի, Ջերմուկի, Վայքի քաղաքային և Աղավնաձորի գյուղական համայնքների արվեստի և երաժշտական դպրոցների լավագույն սաների գործիքային ու վոկալ կատարումները
***
Մայիսի 21-ին մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով: Օրակարգը ներկայացնելու համար մարզպետը ամբիոնի մոտ հրավիրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Հակոբյանին: Միջոցառման ծրագիրը ներկայացրեց մարզային փրկարարական վարչության ԲՊ բաժնի պետ-պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Սահակ Ոսկանյանը:
Ուսումնավարժության ուսումնական նպատակներն են.
1. Ստուգել մարզի ղեկավար մարմինների պատրաստականությունն արտակարգ իրավիճակների առաջացման և հետևանքների վերացման դեպքում:
2. Կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները արտակարգ իրավիճակներում գործելու դեպքում: Continue reading