ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ու մարզպետ Էդգար Ղազարյանը մայիսի 26-ին այցելեցին Արենի և Խաչիկ համայնքների սահմանապահ հենակետեր։ Նպատակն էր ծանոթանալ դիրքերում ծառայություն անցնող զինվորների առօրյային, նրանց մարտական պատրաստվածությանը։ Հանձնաժողովի նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորեց սահմանապահներին, մաղթելով խաղաղ երկինք, անվտանգ ծառայություն։ «Հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են, և լավ գիտակցում են, որ հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պահապաններն իրենք են,- ասաց Կ.Նահապետյանն ու հավելեց, որ մեր երկրի սահմաններն ամուր ձեռքերում են»։ Մարտական հերթափոխում կանգնած զինվորներն ու սպաները վստահեցրին, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին։