ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ


***

Էքստրասենսներ, պայծառատեսներ, հրաշագործներ…

Էքստրասենսներ, պայծառատեսներ, հրաշագործներ. ովքե՞ր են նրանք, ի՞նչ գիտենք նրանց մասին: Ոչինչ կամ գրեթե ոչինչ: Եթե նրանք մեզ համար հանելուկ են, ապա մենք` բաց գիրք նրանց համար. կարողանում են կարդալ, երբեմն սրբագրումներ անել, զգալ մեր էներգիան ոչ միայն մոտ, այլեւ հեռու տարածությունից: Այդպիսի հանելուկային մի անձնավորության մասին մոտ 45րոպեանոց հաղորդում տրվեց ռուսական OPT հեռուստաալիքով: Նա մեր հայրենակիցն է` Սեդա Վարդանյան անունով: Չնայած ապրում է Մոսկվայում, բայց գործունեության աշխարհագրությունը Ռուսաստանից տարածվում է մինչեւ եվրոպական երկրներ: Հավաստագրերում, որոնցով տիկնոջն արտոնվում է աշխատել մի շարք երկրներում, Սեդա Վարդանյանը ներկայացվում է որպես էքստրասենս-պայծառատես: Թեեւ մեր երկրում նրան ճանաչողների շրջանակն այնքան էլ ընդգրկուն չէ, բայց, փոխարենը, մեծ համբավ է վայելում ՌԴ-ում: Անգամ ռուսական 12 հեռուստաալիքներ նրան եթերաժամեր են տրամադրել: Իսկ TNT-ն, տիկին Սեդայի մասնակցությամբ, արդեն սկսել է «Էքստրասենսների մենամարտ»-ի 5-րդ եթերաշրջանը: Շուրջ տարին շրջագայությունների մեջ է Սեդան: Հրավերքներ է ստանում հատկապես այն քաղաքներից, որոնց բնակիչներն ինչ-ինչ պատճառներով սթրես են ապրել: Պարզվում է, որ նա հայտնի է հատկապես իր քաղաքական կանխատեսումներով: Մշտական այցելուների թվում Պետդումայի պատգամավորներ են, քաղաքական եւ պետական գործիչներ, կինոյի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ ու պարզապես գործարարներ: «Ռուս շատ գործարարների մոտ սովորույթ է դարձել` որեւէ մեծ գործ սկսելուց առաջ այցելել ինձ,- ասում է Սեդան: Սկսնակ գործարարներին օգնում եմ հարստանալ, իսկ հարուստներին` պահպանել ունեցվածքը»,- պատմում է էքստրասենսը: Սեդա Վարդանյանի գործունեության մասին նույնիսկ ռուսալեզու գրքեր են հրատարակվել:

Առաջին` «Էքստրասենսի ուժը» աշխատությունում հազար ու մի գաղտնիքներ են հաջող ամուսնությունների, երջանիկ ապրելու եւ նպատակներն իրագործել կարողանալու մարդու թաքնված ուժի մասին: Իսկ երկրորդ` «Այն ամենը, ինչ ուզում եք հարցնել» գրքում բոլոր այն հարցերի պատասխաններն են, որոնց շատ հաճախ են բախվում մարդիկ: Ըստ OPT հեռուստաընկերության լրագրողի Սեդա Վարդանյանի կանխատեսումները շարքային շառլատանություն կդիտվեին, եթե ռուսական հեղինակավոր «Պիկ ժամ» հաղորդաշարը պարբերաբար չանդրադառնար նրա բացահայտումներին ու անբուժելի` մահվան դատապարտված հիվանդների լիարժեք բուժման դեպքերին: Ամենաթարմ դեպքը շիզոֆրենիայով տառապող եկատերինբուրգցի մի կնոջ հետ է առնչվում, որի ապաքինումը բժշկությունն իր ուժերից վեր էր համարել: «Հիվանդությունը միանգամից էր գլուխ բարձրացրել,- պատմում է Սեդան: Կինը սկսել էր խոսել անհասկանալի լեզուներով, անհաղորդ էր դարձել շուրջը կատարվող դեպքերին: Չէր ճանաչում ու չէր արձագանքում անգամ միակ դստերը: Երբ ցանկություն հայտնեցի հեռախոսով խոսել հետը, քամահրանքով վերաբերվեցին ցանկությանս: Բայց ես պնդեցի: Կինն առաջին իսկ բառիցս սթափվեց, ճանաչեց ինձ եւ ուրախության այնպիսի ճիչեր արձակեց, որ ներկա գտնվողները, պահը չկորցնելով, տեսաձայնագրեցին»,- պատմեց տիկին Սեդան: Հեռախոսային սեանսին հաջորդեց դեմառդեմ հանդիպումը, որից երկու օր հետո հիվանդությունը մեկընդմիշտ անհետացել է:

Սեդայի բնատուր շնորհից շատ հաճախ օգտվում են նաեւ իրավապահ մարմինները, հատկապես ծանր հանցագործություններ բացահայտելու, կորածներին գտնելու խնդրանքով: Մի քանի բացահայտումներով էլ օգտակար է եղել հայ իրավապահներին: Թե ինչ բացահայտումների մասին է խոսքը, բնականաբար նա չցանկացավ մանրամասնել: Ասաց` դրանք փակ թեմաներ են, որոնց մասին բարձրաձայն չեն խոսում:

Իսկ թե ի՞նչ է անհրաժեշտ լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար, նա ասաց. A վիտամինի անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրություն): A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանրում, ձվի դեղնուցում: Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունանյութերի (պիգմենտներ), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները,- վերջում խորհուրդ տվեց նա:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s