ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


Մայիսի 28-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի տան համերգային դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ, նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձին: Մասնակիցներին ողջունեց մարզպետ Էդգար Ղազարյանը: Նա իր խոսքում կարևորեց Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությունը, որպես երկրորդ և երրորդ Հանրապետությունների կայացման հիմք: Մարզպետն իր ուրախությունը հայտնեց նաև այն առիթով, որ տոնական համերգին մասնակցում էին մարզում գործող երաժշտական դպրոցների սաները: Նա հորդորեց ավանդույթ ձևավորել և ամեն տարի մայիսի 28-ին կազմակերպել երաժշտական դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգը: Ծրագրում ընդգրկված էին Եղեգնաձորի, Ջերմուկի, Վայքի քաղաքային և Աղավնաձորի գյուղական համայնքների արվեստի և երաժշտական դպրոցների լավագույն սաների գործիքային ու վոկալ կատարումները

***
Մայիսի 21-ին մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Էդգար Ղազարյանի ղեկավարությամբ անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով: Օրակարգը ներկայացնելու համար մարզպետը ամբիոնի մոտ հրավիրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Հակոբյանին: Միջոցառման ծրագիրը ներկայացրեց մարզային փրկարարական վարչության ԲՊ բաժնի պետ-պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Սահակ Ոսկանյանը:

Ուսումնավարժության ուսումնական նպատակներն են.

1. Ստուգել մարզի ղեկավար մարմինների պատրաստականությունն արտակարգ իրավիճակների առաջացման և հետևանքների վերացման դեպքում:

2. Կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները արտակարգ իրավիճակներում գործելու դեպքում:

3. Կատարելագործել ուսուցանվողների ունակությունները փրկարարական և այլ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում:

Ուսումնավարժության աշխատանքներին ընդգրկվել են.

Մարզպետարանը, մարզային փրկարարական վարչությունն ու արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորը, բժշկական, հասարակական կարգի պահպանման, տրանսպորտի, առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման, էներգետիկայի և լուսաքողարկման, բույսերի և կենդանիների պաշտպանության, կապի և ազդարարման, ինժեներական և կոմունալ տեխնիկական մարզային ծառայությունները, Արենի և Արփի համայնքները:

Ներկայացված օրակարգի համաձայն 3 ժամ ընդմիջումից հետո իրենց փրկարարական ծրագրերը ներկայացրին պատասխանատու կառույցների ղեկավարները:

Ուսումնավարժության գործնական միջոցառումներն իրականացվեց Արենի համայնքում, որին մասնակցում էին նաև ՕՔՍՖԱՄ միջազգային կազմակերպության և «Ապավեն համայնքներին» ՀԿ-ի ներկայացուցիչներ:

***

Մայիսի 7-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց իտալացի լուսանկարիչ Էուջենիո Մոլինարիի լուսանկարների ցուցահանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի վարիչ Քնարիկ Բաբախանյանը: Ողջույնի խոսք ասացին Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և այլք: Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին Եղեգնաձորի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

«Ուղևորություն դեպի Իթակե» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի շուրջ երկու ամիս:

***
Օրերս Վայքի մշակույթի տան փոքր դահլիճում «Զվարթնոց վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ հայ երգի մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Մասնակցում էին առաջին և երկրորդ փուլերում հաղթած 12 շնորհալիներ, որոնք ներկայացնում էին մեկական դասական, աշուղական, ժողովրդական և հոգևոր երգերի կատարումներ:

Մասնագիտական ժյուրին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պոֆեսոր Սամվել Գալստյանի նախագահությամբ, մասնակիցներին պարգևատրեց մասնակցության վկայականներով, իսկ 8 առավել աչքի ընկած մասնակիցների շնորհեց մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք:

Վերջում «Զվարթնոց վերածնունդի» հիմնադիր Սուսաննա Բաղդասարյանը մարզային փուլի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար շնորհակալագիր փոխանցեց մարզպետին, արտահայտելով մրցույթի կազմակերպչական խմբի երախտագիտությունը:

***
Մայիսի 29-ին Եղեգնաձորի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզից «Կենգուրու 2013» մրցույթին մասնակցած աշակերտների հանդիպումը կազմակերպիչների` «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է մարզի 31 դպրոցների շուրջ 781 աշակերտ: Իսկ հանդիպմանը մասնակցում էին ամենաբարձր միավորներ վաստակած երեխաները: Ներկա էին դպրոցների ղեկավարներ, ուսուցիչներ, ծնողներ:

Մարզպետի ողջույնի խոսքը ներկաներին փոխանցեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

Աշակերտներին տրվեցին մասնակցության հավաստագրեր, որոնց մեջ նշված էին միավորների չափը և պատվոգրեր, իսկ յուրաքանչյուր դպրոցի և առավելագույն միավորներ հավաքած աշակերտի տրվեց նաև նախորդ տարվա մրցույթի խնդիրների ժողովածուն:

***
Մայիսի 26-ից 27-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի հանրապետական եզրափակիչ փուլը և գալա համերգը: Փառատոնն անց է կացվել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Փառատոնի այս տարվա մասնակիցները հանդես են եկել 20-րդ դարի հայ մեծագույն պոետներ Համո Սահյանի և Պարույր Սևակի ստեղծագործությունների կատարումներով: Փառատոնի գալա-համերգին, որին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ի թիվս այլ մասնակիցների, հանդես են եկել փառատոնում հաղթող ճանաչված Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի սան Հրաչյա Ալոյանը, Աղավնաձորի միջնակարգ դպրոցի սան Մերի Լևոնյանը, Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի սան Մանե Խաչատրյանը և մարզի ամենակրտսեր մասնակիցը` Վայքի հիմնական դպրոցի սան Բենիկ Ասլանյանը: Իսկ Զեդեայի հիմնական դպրոցի աշակերտուհի Մարիետա Սիմոնյանը փառատոնի հյուրերին ողջունել է Համո Սահյանի խոսքերով գրված, Ալեքսեյ Հեքիմյանի երգով: Փառատոնի հաղթող մասնակիցները պարգևատրվել են նվերներով:

***
Մայիսի 14-ին ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն»    ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Եղեգնաձորի մշակույթի տանը կազմակերպվեց գրքի ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում էր նաև ՊՈԱԿ-ի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը: Նա դպրոցների աշակերտների և մանկավարժների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ցուցադրվող գրքերը, խոսեց հեղինակների մասին: Իր խոսքում նա կարևորեց գիրքը, որպես անձի զարգացման և ձևավորման անհրաժեշտ միջոց: Գրքասեր դպրոցականները մատչելի գնով ձեռք բերեցին իրենց դուր եկած գեղարվեստական գրքերը:

***
Մայիսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Էդգար Ղազարյանը դպրոցականներին ծանոթացրեց իր աշխատասեյակին, մանրամասն ներկայացրեց մարզպետի գործառույթները: Աւյնուհետև խորհրդակցությունների սենյակում պատասխանեց դպրոցականներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին մասնագիտություններին:

Ս. Մարգարյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s