Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում անցկացվեց «Առաջնորդանի փոխանցիկ գավաթ»-ի շախմատի առաջնությունը, որը կազմակերպել էր շախմատի հանրապետական ակադեմիայի Վայոց ձորի մարզի մասնաճյուղի պատասխանատու Աշոտ Խուդավերդյանը: Այս առաջնությանը մասնակցում էին 10-ը մեծահասակ և 27 պատանի շախմատիստներ:
Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանն օրհնության խոսքից և աղոթքից հետո ազդարարեց առաջնության բացումը:
Այնուհետև Աշոտ Խուդավերդյանը Հայաստանի պատանիների առաջնությունում հաղթած իր աշակերտուհուն՝ Սիրանուշ Հովհաննիսյանին, հանձնեց շախմատիստի առաջին կարգի վկայական: Մեծահասակներից հաղթող ճանաչվեց Հակոբ Հակոբյանը, իսկ պատանիներից` Տիգրան Բաբայանը: Առաջնության վերջում գավաթը Տիգրան Բաբայանին հանձնեց փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Պատանի շախմատիստները մայիսի 7-ին մասնակցեցին Ծաղկաձորում դպրոցականների շախմատի համահայկական օլիմպիադայի եզրափակիչ փուլին:
Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին