Թիվ 6 /110/ Հուլիսի 1, 2013թ.


 

ԼՈՒՐԵՐ  ՄԱՐԶԻ  ԱՌՕՐՅԱՅԻՑ

ՀԱՅ   ԶԻՆՎՈՐԻ   ՈՒԽՏԸ   ԶՈՐԱՑ   ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ   ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հունիսի 25-ին Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Եղեգիս համայնքի տարածքում գտնվող Զորաց Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ մարզի նորակոչիկների օրհնության հանդիսավոր արարողություն: Հայոց ազգային բանակի շարքերը համալրելու մեկնողներին ողջույնի խոսք ասացին մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտապես գործող հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Սրտի խոսք ասացին 4-րդ բանակային կորպուսի Վայքի զորամասի զինծառայող, արդեն տուն վերադարձող, սերժանտ Գոռ Վարդանյանը, ծառայող կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորյանը և նորակոչիկ Ռոման Հայրապետյանը:

Օրհնության խոսք ասացին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հանձնարարություններով գեներալ Հովիկ Օհանյանը, Կայազորի զինվորական դատախազ, գեներալ-մայոր Ստեփան Մանուշակյանը, Վայոց ձորի մարզի դատախազ Հովիկ Սուքիասյանը, մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներ, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ, Եղեգիս համայնքի բնակիչներ: Օրհնության կարգից հետո հոգևոր հայրերը բոլոր նորակոչիկներին նվիրեցին զինվորի համար նախատեսված Աստվածաշունչ և խաչ:

Վերջում տեղի ունեցավ մատաղի արարողություն:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Հ.Գ

Ըստ արևելյան պատի արձանագրության՝ Զորաց Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցել է Տարսայիճ իշխանի թոռը՝ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպոսը 1303թ.-ից ոչ ուշ։ Այն բաղկացած է միայն խորանից և կից երկու ավանդատնից։ Զորաց եկեղեցու Արևմտյան պատին, անմիջապես բեմի առջև, երկու սյուների միջոցով երեք կամարակապ բացվածքներ են արված, վերին մասում ագուցված են երկու որմնախաչեր։ Աղոթասրահին փոխարինում է սալահատակ հրապարակը` արևմտյան ճակատի առջև։ Արևելյան ճակատը մշակված է «հայկական խորշերով»: Եկեղեցին շրջափակված է եղել պարսպով։ Զորաց եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք։ Ելնելով եկեղեցու կանոնից (ժամասացությունը թույլատրվում էր միայն անշարժ «պատարագի սեղանի» առկայությամբ)՝ ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել էր արշավի գնացող զորքի համար:

Վերոնշյալ նյութը վկայում է, որ վերականգվում է հնուց եկած ավանդույթը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդես եկավ մեկամյա գործունեության հաշվետվությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Հունիսի 22-ին լրացավ մարզպետ Էդգար Ղազարյանի պաշտոնավարման մեկ տարին: Այդ կապակցությամբ հունիսի 27-ին նա հանդես եկավ մեկամյա գործունեության հանրային հաշվետվությամբ, որն անց կացվեց   Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում: «Հանրային հաշվետվություն» ասվածը գուցե նորություն է, բայց համոզված ենք, որ այսուհետ բոլորի մոտ այն կդառնա կիրառելի:  Մարզպետն էլ իր խոսքում հորդորեց համայնքապետերին, գործադիր իշխանության տարածքային ծառայությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին, որ ուշադրություն դարձնեն հաշվետվության այդ տեսակի վրա:

-Այլ բան է հիմնարկի ներսում աշխատողների մոտ հանդես գալ հաշվետվությամբ, բոլորովին այլ բան է հանդես գալ հանրության առջև,- ասաց մարզպետը:

Է.Ղազարյանը մանրամասնորեն նեկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում բոլոր ոլորտներում մեկամյա գործունեության, մարզի և այլ պետությունների` ՌԴ-ի, Ֆրանսիայի, Իրանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի միջև համագործակցության արդյունքները: Նշեց նաև մարզում առկա հիմնախնդիրները, շեշտադրելով աշխատատեղեր ստեղծելու խնդիրը, որի ուղղությամբ բանակցություններ են վարվում հանրապետությունում գործող պտուղ-բանջարեղեն վերամշակող և կարի արտադրությամբ զբաղվող մասնավոր ձեռնակությունների ղեկավարների հետ, նպատակ ունենալով Եղեգնաձորի պահածոների գործարանի և կարի արտադրական ձեռնարկությունների վերագործարկումը: Նա խոսեց առաջիկա  ծրագրերի և անելիքների մասին: Հանրության ներկայացուցիչների կողմից տրվեցին նաև հարցեր:

Քանի որ հաշվետվությանը ներկա էին նաև «Հանրային 1», «Հանրային 2», «Արմնյուզ» և «Կենտրոն» հեռուստաընկերությունների, «Ազատություն»  ռադիո-կայանի ու մարզային թերթերի լրագրողներ, էլ ավելի մանրամասն տեղեկությունների և ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներին տեղեկանալու համար անհրաժեշտություն էր մարզպետի հետ անց կացնել նաև մամուլի ասուլիս: Այն տեղի ունեցավ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում: Հարցերը հիմնականում վերաբերում էին գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության և սոցիալական ոլորտների խնդիրներին:

Առանձնակի ակտիվություն ցուցաբերեց «Արմնյուզ»-ի լրագրողը, որին հետաքրքրեց նաև մարզում խմելու և ոռոգման ջրերի մատակարարմանը, ՀԷԿ-երի գործարկման արդյունքում առաջացող բնապահպանական հետևանքներին, գյուղացիական տնտեսությունների աշխատանքների հետ կապված դժվարություններին, գյուղմթերքների վերամշակման և արտահանման խնդիրներին: Մարզպետը վերջում նշեց, որ բարձրացված բոլոր խնդիրներին կտրվեն աստիճանական լուծումներ, որոնց և ուղղված են առաջիկա ծրագրերը: ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s