«ԾՈՎԱՅԻՆ ՀԱՐՄՈՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ


 

2013թ. հունիսի 19-ից 28-ը «Վայքի ՄՍԿ» ՀՈԱԿ-ի «Անուրջներ» պարի համույթը հատուկ հրավերքով եղավ Աջարիայի Հանրապետության Բաթումի և Կոբուլետտի քաղաքներում:

Բաթումիում համույթը մասնակցեց «Ծովային հարմոնիա» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացավ գլխավոր «Գրան-պրի» մրցանակային «Անուրջներ»-ի գեղարվեստական ղեկավարի Լիլիկ Քոչարյանը և համույթի թվով 22 սաներ պարգևատրվեցին մրցանակային պատվոգրերով:

Համույթին շնորհվեց փառատոնին ամենամյա մասնակցության իրավունք:

This slideshow requires JavaScript.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ԱՃԻՆ


Գյուղական տարածքներում գյուղատնտեսական գործունեության ակտիվացման նպատակով ՀՀ կառավարության` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման» գրասենյակը ԳՖԿ ԾԻԳ ՊՀ-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի հետ համագործակցության շրջանակում, իրականացնում է փոքր և միջին բիզնեսով զբաղվող գործարարների ֆինանսական գիտելիքների որակի բարձրացմանը նպաստող «Գերփոքր և փոքր ձեռնարկությունների ֆինանսական ուսուցում»  թեմայով խորհրդատվական սեմինար-պարապմունքներ:

Հերթական քառօրյա սեմինարը կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Վայոց Ձորի մասնաճյուղում, Վայք քաղաքում, որին մասնակցում էին ինչպես սկսնակ, այնպես էլ` արդեն փորձ ունեցող գործարարներ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց սեմինարավար Գայանե Արզումանյանը, գործարարների մոտ ֆինանսական պլանավորման գիտելիքների որակի բարձրացմամբ և հմտությունների զարգացմամբ գործարաներն այժմ իրենք կարող են նախապատրաստել իրենց ֆինանսական հաշվետվությունները: Ճիշտ տեղեկություններ ստանալու և դրանք նպատակային կիրառելու արդյունքում նրանք կկարողանան ոչ միայն հարկային և ֆինանսական հաշվետվությունը ժամանակին կազմել ու ներկայացնել, այլև` մտածել իրենց բիզնես-շահույթի մասին: «Պետության առջև իրենք իրենց պարտականությունները կատարում են, բայց իրենց պարտականությունները իրենց հանդեպ նվազ պատասխանատվությամբ են կատարում»,-նշեց նա` հանգամանքը պայմանավորելով  բավարար իրազեկված չլինելով, գյուղական բնակավայրերում բիզնես-մշակույթի` դեռևս ցածր մակարդակով: Գայանե Արզումանյանը, սակայն, հույս հայտնեց, որ սեմինարը, ֆինանսական գիտելիքների որակի բարձրացմանը նպաստելով, կնպաստի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը նաև  գյուղական բնակավայրերում:

2012թ.-ին իր բիզնեսը հիմնած Սուսաննա Կոստանյանը նշեց, որ իր գործունեությանը մեծապես կնպաստեն ֆինանսական պլանավորման գիտելիքները, քանի որ ճիշտ պլանավորման դեպքում գործի հաջողվածությունը երաշխավորված է:

 Փորձառու հաշվապահ Սաթիկ Գալստյանն ավելացրեց, որ հաճախ ոչ ճիշտ ֆինանսական պլանավորման արդյունքում է, որ կազմակերպությունները խնդիրներ են ունենում հարկային դաշտում, ինչպես նաև անիմաստ վատնում են այն ռեսուրսները, որոնք իրենց բիզնեսը զարգացնելու հիմնական միջոցներն են հանդիսանում: Continue reading

ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳԻԼՅՈՏԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ – ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


ԿԱՐԳԱՎՈՐԻՉ  ԳԻԼՅՈՏԻՆ   ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ  ՔՆՆԱՐԿՈՒՄ - ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄՀունիսի 6-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը կազմակերպել էր ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն»  ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Ծրագրի հանրային քննարկում-խորհրդակցությունը ուղղված էր Երևանից դուրս բնակվող շահառուներին: Միջոցառման նպատակն էր հանրությանը, գործարարներին, հկ-ներին ու ՏԻՄ ներկայացուցիչներին ևս ներկայացնել կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, նրանցից ստանալ արձագանքիրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաև վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը, ՄԱԶԾ ծրագրի մշակման խորհրդատու Ջորջ Հոջը և մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեցին մասնակիցներին ու արդյունավետ աշխատանքային քննարկումներ մաղթեցին, ինչին հետևեցին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի և e-Guillotine բիզնես գործընթացների և դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանի ներկայացումները: Continue reading

Մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումների, բողոքների 2013թ.-ի առաջին կիսամյակի ամփոփագիր


2013թ-ի  առաջին կիսամյակում ստացվել է 642 դիմում:

ա/ Դրամական օգնություն է խնդրել 428 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 415-ը, մերժվել`     11-ը, ընթացքի մեջ է 2 դիմում: /Դրամական օգնության դիմումները  մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:

բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 42 քաղաքացի, որից 2-ի խնդրանքը բավարարվել է, 31-ինը` մերժվել, 9 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:

գ/ Առողջապահական բնույթի 87 դիմումից դրական պատասխան է ստացել 84-ը, մերժվել է` 3-ը:  /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:

դ/ Աշխատանքի հարցերով դիմած 33 քաղաքացիներից 10-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 23 դիմում  մերժվել է, /դիմումները մերժվել են  աշխատատեղ չլինելու պատճառով/:

ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 9 քաղաքացիներից բոլորն էլ ստացել են դրական պատասխան:

զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 16 քաղաքացի, որից 7-ը ստացել է դրական պատասխան, 6-ը մերժվել է, 3-ը ընթացքի մեջ է: Continue reading

Մարզպետարանի ՏՀԿ բաժնի օրագրից


 

***

2012թ. հոկտեմբերի 13-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում Արխանգելսկի նահանգապետ Ի.Ա.Օրլովի 2013թ. մայիսի 12-ի պաշտոնական հրավերով 2013թ. հունիսի 16-19-ը ՌԴ Արխանգելսկի մարզում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը` Արխանգելսկում կազմակերպվող զբոսաշրջության երկրորդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

Պատվիրակության կազմում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Խուդավերդյանը, «Մեծ Սյունիք»  ՍՊԸ-ի նախագահ Վ. Մաթևոսյանը, «Արմենիա»  առողջարանի գործադիր տնօրեն Հ. Գրիգորյանը, «Օլիմպիա» առողջարանի գործադիր տնօրեն Տ. Մարգարյանը:

Այցի շրջանակներում ստորագրվել է 2013-2014թթ. համար համագործակցության միջոցառումների պլանը /ծրագիրը/, քննարկել են նաև համագործակցության ոլորտներին առնչվող այլ հարցեր:

Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ:

Նահանգապետ Ի.Ա. Օրլովի, Արխանգելսկի կառավարության անդամների, մասնավորապես` Էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Ի.Բ.Բաժենովայի, տնտեսական զարգացման և մրցակցային քաղաքականության նախարար Ի.Վ. Գլադիշևայի, Արխանգելսկի մարզի առողջապահության նախարար Լ.Ի.Մենշիկովայի Արխանգելսկի մարզի անտառարդյունաբերական համալիրի և բնական պաշարների նախարար Ս.Վ. Շեբելյովի, մշակույթի նախարար Լ.Ե. Վոստրյակովի, ՌԴ-ի ֆեդերալ հավաքի, ֆեդերալ խորհրդի անդամ Ի.Վ. Ֆոմինի, Արխանգելսկի մարզի երկու տասնյակից ավելի առևտրական կազմակերպությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչների, զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարների, Արխանգելսկի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկու մարզերի համագործակցության, առևտևա-արդյունաբերական  արտահանումների հետ կապված խնդիրներ:

Հանդիպումներին ներկա են եղել Արխանգելսկի մարզի երկու տասնյակից ավելի առևտրական կազմակերպությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչներ: Հանդիպումից հետո տեղի են ունեցել Վայոց ձորի մարզից տարված արտադրատեսակների համտես և գործարար քննարկումներ: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Continue reading