ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԳԻԼՅՈՏԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ – ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ


ԿԱՐԳԱՎՈՐԻՉ  ԳԻԼՅՈՏԻՆ   ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ  ՔՆՆԱՐԿՈՒՄ - ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄՀունիսի 6-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կարգավորիչ գիլյոտին ծրագիրը Հայաստանում» հանրային քննարկում-խորհրդակցությունը, որը կազմակերպել էր ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն»  ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Ծրագրի հանրային քննարկում-խորհրդակցությունը ուղղված էր Երևանից դուրս բնակվող շահառուներին: Միջոցառման նպատակն էր հանրությանը, գործարարներին, հկ-ներին ու ՏԻՄ ներկայացուցիչներին ևս ներկայացնել կարգավորիչ գիլյոտին ծրագիրը, նրանցից ստանալ արձագանքիրավական դաշտում այսօր առկա խնդիրների մասին, ինչպես նաև վերջիններիս ներգրավել բարեփոխումների առաջարկների քննարկումներում: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վահե Չիբուխչյանը, ՄԱԶԾ ծրագրի մշակման խորհրդատու Ջորջ Հոջը և մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեցին մասնակիցներին ու արդյունավետ աշխատանքային քննարկումներ մաղթեցին, ինչին հետևեցին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի և e-Guillotine բիզնես գործընթացների և դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանի ներկայացումները:

Ծրագրի երկրորդ հատվածում մասնակիցները` մարզում գործող հկ-ների և բիզնես հանրության, ինչպես նաև ՏԻՄ-երիներկայացուցիչները` խմբերի բաժանված, քննարկեցին հարկային և մաքսային, ձեռնարկատիրության, սոցիալական հարցերի ու համայնքային զարգացման խնդիրները և ներկայացրեցին Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնին` իրավական դաշտի վերանայման և բարեփոխման գործընթացում հաշվի առնելու համար:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s