***
2012թ. հոկտեմբերի 13-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում Արխանգելսկի նահանգապետ Ի.Ա.Օրլովի 2013թ. մայիսի 12-ի պաշտոնական հրավերով 2013թ. հունիսի 16-19-ը ՌԴ Արխանգելսկի մարզում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը` Արխանգելսկում կազմակերպվող զբոսաշրջության երկրորդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
Պատվիրակության կազմում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Խուդավերդյանը, «Մեծ Սյունիք» ՍՊԸ-ի նախագահ Վ. Մաթևոսյանը, «Արմենիա» առողջարանի գործադիր տնօրեն Հ. Գրիգորյանը, «Օլիմպիա» առողջարանի գործադիր տնօրեն Տ. Մարգարյանը:
Այցի շրջանակներում ստորագրվել է 2013-2014թթ. համար համագործակցության միջոցառումների պլանը /ծրագիրը/, քննարկել են նաև համագործակցության ոլորտներին առնչվող այլ հարցեր:
Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ:
Նահանգապետ Ի.Ա. Օրլովի, Արխանգելսկի կառավարության անդամների, մասնավորապես` Էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Ի.Բ.Բաժենովայի, տնտեսական զարգացման և մրցակցային քաղաքականության նախարար Ի.Վ. Գլադիշևայի, Արխանգելսկի մարզի առողջապահության նախարար Լ.Ի.Մենշիկովայի Արխանգելսկի մարզի անտառարդյունաբերական համալիրի և բնական պաշարների նախարար Ս.Վ. Շեբելյովի, մշակույթի նախարար Լ.Ե. Վոստրյակովի, ՌԴ-ի ֆեդերալ հավաքի, ֆեդերալ խորհրդի անդամ Ի.Վ. Ֆոմինի, Արխանգելսկի մարզի երկու տասնյակից ավելի առևտրական կազմակերպությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչների, զբոսաշրջային կազմակերպությունների ղեկավարների, Արխանգելսկի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկու մարզերի համագործակցության, առևտևա-արդյունաբերական արտահանումների հետ կապված խնդիրներ:
Հանդիպումներին ներկա են եղել Արխանգելսկի մարզի երկու տասնյակից ավելի առևտրական կազմակերպությունների և գործարար աշխարհի ներկայացուցիչներ: Հանդիպումից հետո տեղի են ունեցել Վայոց ձորի մարզից տարված արտադրատեսակների համտես և գործարար քննարկումներ: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Հանդիպում է տեղի ունեցել Արխանգելսկի մարզի անտառարդյունաբերական համալիրի և բնական պաշարների նախարար Ս.Վ. Շեբելյովի հետ: Քննարկվել են Վայոց ձորի մարզ փայտանյութի ներկրման հնարավորությունները, իսկ առողջապահության նախարար Լ.Ի.Մենշիկովայի հետ հանդիպմանը քննարկվել են հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես` բժիշկների փոխանակման, վերապատրաստման վերաբերյալ, ինչպես նաև Ջերմուկ առողջարանային քաղաքի հնարավորությունների օգտագործման հարցերը` որպես առողջության վերականգնման յուրօրինակ կենտրոնի:
Հանդիպում է տեղի ունեցել Արխանգելսկի մարզի մշակույթի նախարար Լ.Ե. Վոստրյակովի հետ, քննարկվել են մշակութային խմբերի փոխանակման, Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի գրադարաններում փոխադարձաբար հայ և ռուս գրականության անկյուններ ունենալու, Վայոց ձորի մարզում Մ.Վ. Լոմոնոսովի անվամբ որևէ դպրոց անվանակոչելու, Արխանգելսկի մարզում հայ նշանավոր մարդկանցից մեկի անունով դպրոց անվանակոչելու հնարավորությունները, որն ավելի կամրապնդի երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը: Քննարկվել են նաև Արխանգելսկի մարզում հայաստանյան օրեր կազմակերպելու հնարավորությունները:
Պատվիրակությունը մասնակցել է Արխանգելսկյան զբոսաշրջության երկրորդ միջազգային համաժողովին, որին մասնակից են եղել 12 պետությունների ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանը: Համաժողովի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ներկայացվել են Վայոց ձորի մարզի զբոսաշրջային և Ջերմուկ քաղաքի առողջարանային բուժման, առողջության վերականգնման, հնարավորությունները:
Մարզպետը հանդիպել է նաև ՌԴ-ի ֆեդերալ հավաքի, ֆեդերալ խորհրդի անդամ Ի.Վ. Ֆոմինի հետ, որի ընթացքում քննարկվել են զբոսաշրջության զարգացման հարցեր:
Հայ համայնքը պատրաստակամություն է հայտնել աջակցելու համագործակցության զարգացմանը:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Արխանգելսկի մարզի մի շարք ընկերությունների հետ, Վայոց ձորից գինի, մրգեր, չրեր, արտահանելու և զբոսաշրջության ոլորտում համագործակցելու նպատակով
Հունիսի 19-ին պատվիրակությունն ավարտել է աշխատանքները և վերադարձել Հայաստան:
***
Հունիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի տուրիզմի կենտրոնում «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի հերթական միջոցառումը` «Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները» խորագրով:
Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Էմին Բեգլարյանը:
Ներկաներին ողջունեցին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը:
ՀՀ արդարադատության փոխնախարարը ներկայացրեց Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Թեմայի շուրջ ելույթ ունեցան մարզում գործող ՔԿԱԳ մարմինների, պետական ռեգիստրների ղեկավարները:
Ծավալվեց քննարկում, որին ակտիվորեն մասնակցում էին ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչները:
Ս.Մարգարյան