2013թ-ի առաջին կիսամյակում ստացվել է 642 դիմում:
ա/ Դրամական օգնություն է խնդրել 428 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 415-ը, մերժվել` 11-ը, ընթացքի մեջ է 2 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:
բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 42 քաղաքացի, որից 2-ի խնդրանքը բավարարվել է, 31-ինը` մերժվել, 9 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:
գ/ Առողջապահական բնույթի 87 դիմումից դրական պատասխան է ստացել 84-ը, մերժվել է` 3-ը: /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:
դ/ Աշխատանքի հարցերով դիմած 33 քաղաքացիներից 10-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 23 դիմում մերժվել է, /դիմումները մերժվել են աշխատատեղ չլինելու պատճառով/:
ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 9 քաղաքացիներից բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 16 քաղաքացի, որից 7-ը ստացել է դրական պատասխան, 6-ը մերժվել է, 3-ը ընթացքի մեջ է:
է/ հողաշինության հարցերով դիմած 18 քաղաքացիներից, որից 16-ը ստացել են դրական պատասխան, 2 դիմում ընթացքի մեջ է:
ը/ Որդեգրման, մանկատնից երեխային վերադարձնելու և ներառական կրթության վկայագիր տրամադրելու հարցերով ոչ մի քաղաքացի չի դիմել:
թ/ Այլ բնույթի 9 դիմում է հաշվառման վերցված, 6-ին տրվել է դրական պատասխան, 3-ը ընթացքի մեջ են:
ժ/ Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է դիմել դատարան:
Փ. Ղազարյան
մարզպետարանի աշխատակազմի
քարտուղարության ընդհանուր բաժնի պետ