ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵԸ ԿՆՊԱՍՏԵՆ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ԱՃԻՆ


Գյուղական տարածքներում գյուղատնտեսական գործունեության ակտիվացման նպատակով ՀՀ կառավարության` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման» գրասենյակը ԳՖԿ ԾԻԳ ՊՀ-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի հետ համագործակցության շրջանակում, իրականացնում է փոքր և միջին բիզնեսով զբաղվող գործարարների ֆինանսական գիտելիքների որակի բարձրացմանը նպաստող «Գերփոքր և փոքր ձեռնարկությունների ֆինանսական ուսուցում»  թեմայով խորհրդատվական սեմինար-պարապմունքներ:

Հերթական քառօրյա սեմինարը կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Վայոց Ձորի մասնաճյուղում, Վայք քաղաքում, որին մասնակցում էին ինչպես սկսնակ, այնպես էլ` արդեն փորձ ունեցող գործարարներ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց սեմինարավար Գայանե Արզումանյանը, գործարարների մոտ ֆինանսական պլանավորման գիտելիքների որակի բարձրացմամբ և հմտությունների զարգացմամբ գործարաներն այժմ իրենք կարող են նախապատրաստել իրենց ֆինանսական հաշվետվությունները: Ճիշտ տեղեկություններ ստանալու և դրանք նպատակային կիրառելու արդյունքում նրանք կկարողանան ոչ միայն հարկային և ֆինանսական հաշվետվությունը ժամանակին կազմել ու ներկայացնել, այլև` մտածել իրենց բիզնես-շահույթի մասին: «Պետության առջև իրենք իրենց պարտականությունները կատարում են, բայց իրենց պարտականությունները իրենց հանդեպ նվազ պատասխանատվությամբ են կատարում»,-նշեց նա` հանգամանքը պայմանավորելով  բավարար իրազեկված չլինելով, գյուղական բնակավայրերում բիզնես-մշակույթի` դեռևս ցածր մակարդակով: Գայանե Արզումանյանը, սակայն, հույս հայտնեց, որ սեմինարը, ֆինանսական գիտելիքների որակի բարձրացմանը նպաստելով, կնպաստի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը նաև  գյուղական բնակավայրերում:

2012թ.-ին իր բիզնեսը հիմնած Սուսաննա Կոստանյանը նշեց, որ իր գործունեությանը մեծապես կնպաստեն ֆինանսական պլանավորման գիտելիքները, քանի որ ճիշտ պլանավորման դեպքում գործի հաջողվածությունը երաշխավորված է:

 Փորձառու հաշվապահ Սաթիկ Գալստյանն ավելացրեց, որ հաճախ ոչ ճիշտ ֆինանսական պլանավորման արդյունքում է, որ կազմակերպությունները խնդիրներ են ունենում հարկային դաշտում, ինչպես նաև անիմաստ վատնում են այն ռեսուրսները, որոնք իրենց բիզնեսը զարգացնելու հիմնական միջոցներն են հանդիսանում:

Մասնակիցների մի մաս նշեցին, որ կարիքներն են իրենց ստիպում վարկ վերցնել, սակայն ավելացրեցին, որ այն ճիշտ օգտագործելու պարագայում իրենք ունենում են ժամանակին մարված պարտավորություն և անթերի վարկային պատմություն, որը իրենց ավելի մեծ հնարավորություններ է տալիս ցանկացած պարագայում ունենալ հասանելի դրամական միջոցներ: Նրանք հույս հայտնեցին, որ  այս խորհրդատվական սեմինարը, անշուշտ, կնպաստի հաճախորդների և բանկերի միջև հարաբերությունների բարելավմանը:

Կարևորելով ֆինանսական գիտելիքների որակի բարձրացումը բիզնեսի զարգացման մեջ` և’ սեմինարավարը, և’ բիզնեսով զբաղվող ներկաները նշեցին, որ արդարացված է ցանկացած վարկ, եթե ծառայում է նպատակին և արդյունք տալիս:

Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s