Եթե հիշում եք, նախորդ տարվա մեր համարներից մեկում հրապարակել էինք տեղեկատվություն. Ջերմուկ քաղաքի կամրջի վերանորոգման վերաբերյալ. ՀՀ կառավարության որոշմամբ այդ նպատակի համար հատկացված 137մլն դրամ արժողությամբ աշխատանքներ կատարվեցին «Կամուրջշին» ՓԲԸ-ի կողմից, որի տնօրենը մեր հայրենակից, Հորս գյուղի նախկին բնակիչ Վլադիկ Ասատրյանն է: Նրա գործունեությունը քաջ հայտնի է Հայաստանի շինարարական շուկայում` հատկապես Կամրջաշինության բնագավառում: Եվ օգտվելով պատեհ առիթից զրուցեցինք մեր հայրենակցի հետ, որի արդյունքում պարզվեց, որ կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները երկաթուղային, ավտոճանապարհային և հետիոտնային կամուրջների, ուղեանցների, էստակադաների և այլ ինժեներական կառույցների շինարարությունն է:

Զամանլու միջազգային երկաթուղային կառույցի առաջին փուլի բացումը Հայաստանի ղեկավարության և միջազգային երկաթուղային շինարարության պատասխանատուների մասնակցությամբ:
«Կամուրջշին» ՓԲԸ-ն իրականացնում է աշխատանքներ ինչպես տրանսպորտային, այնպես էլ շինարարության այլ ճյուղերում, դրանք են հիդրոտեխնիկական կառույցներ, բնակելի և արտադրական շենքեր և այլն: Եվ քանի որ Վլադիկ Ասատրյանը մեր հանրապետությունում կամուրջաշինության բնագավառում եզակի մասնագետներից է, ապա նրա ղեկավարած ընկերությունը ևս հանդիսանում է շինարարական կոնստրուկցիաների շուկայում միակ կազմակերպությունը, որը պատրաստում է մինչև 28մ երկարությամբ նախալարված երկաթբետոնյա կամրջային հեծաններ, որոնք լավ հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում:
Բացի վերոնշված արտադրանքից, կազմակերպությունը հանդիսանում է նաև տրանսպորտային շինարարության համար այլ երկաթբետոնյա կոնստրուկցիաների հիմնական մատակարարներից մեկը: Կազմակերպությունը հիմնվել է 1971թ. որպես կամրջաշինական ստորաբաժանում ԽՍՀՄ Տրանսպորտային Շինարարության Մինիստրության կազմում: Իր գործունեության տարիների ընթացքում կառուցել և վերակառուցել է տրանսպորտային շինարարության ավելի քան 120 օբյեկտ` կամուրջներ, ուղեանցներ և տրանսպորտային հանգույցներ: Հրազդան գետի կիրճի վրայով երկհարկանի կամրջի շինարարության իրականացման համար կազմակերպության մի շարք աշխատակիցներ դարձան ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի մրցանակի դափնեկիր:
Նախորդներից ոչ պակաս ուշադրության են արժանի.
Երևան-Սարալանջ
Դավթաշեն,
Բարեկամությանհրապ.
Գարեգին Նժդեհ ուղեկալ
Իջեւան-Հրազդան 85կմ
«Կամուրջշին» ՓԲԸ-ն երիտասարդ մասնագետների պատրաստման հարցում սերտորեն համագործակցում է Երևանի Ճարտարապետության և Շինարարության Համալսարանի հետ: Ընկերությունը հանդիսանում է «Հայաստանի Շինարարների Միության» անդամ և ակտիվորեն մասնակցում է շինարարության ոլորտում օրենսդրական նորմատիվ և այլ փաստաթղթերի մշակման, բարեփոխումների գործում: «Կամուրջշին» ՓԲԸ-ն ունի սեփական վարչական շենք Երևան քաղաքում, արտադրական բազաներ Աբովյանում և Երևանում: Կուտակված փորձը, հուսալի կապալառուի համբավը, բարձր որակավորում ունեցող աշխատակազմը, նոր տեխնոլոգիաների, տեխնիկայի և կոնստրուկցիաների, նորարարական լուծումների հաջող կիրառումը թույլ են տալիս «Կամուրջշին» ՓԲԸ-ին մնալ Հայաստանի շինարարական շուկայի ամենամրցունակ ընկերություններից մեկը:
________________________________________
«Կամուրջշին» ՓԲԸ-ն ունի նաև սեփական արտադրություն, որտեղ արտադրվում են երկաթբետոնե նախալարված և ոչ նախալարված կոնստրուկցիաներ (պանելներ, հեծաններ և այլն), ինչպես նաև մետաղական կոնստրուկցիաներ:
Ընկերության արտադրած մինչև 28մ երկարություն ունեցող նախալարված ե/բ հեծանների մի մասն արտահանվում է:
«Կամուրջշին» ՓԲԸ-ն արտադրում է հետևյալ ե/բ կոնստրուկցիաները`
- Նախալարված սալաձև ավտոճանապարհային հեծաններ մինչև 18մ երկարությամբ, 0,75մ բարձրությամբ և 0,94մ լայնությամբ:
- Տավրաձև կտրվածքի նախալարված սալաձև ավտոճանապարհային հեծաններ 24-ից մինչև 28մ երկարությամբ, 1,12մ բարձրությամբ և մինչև 1,22մ սալի լայնությամբ:
- Տավրաձև կտրվածքի ավտոճանապարհային հեծաններ սովորական ամրանավորմամբ 9-ից մինչև 18մ երկարությամբ, 0,7-ից մինչև 1,05մ բարձրությամբ և 1,3-1,4մ սալի լայնությամբ:
- Ավտոճանապարհային հեծաններ մինչև 21մ երկարությամբ, 0,6-ից մինչև 0,75մ բարձրությամբ շրջանակային համակարգով կամուրջների կառուցման համար:
Բոլոր վերը նշված կոնստրուկցիաները հաշվարկված են А-11 և НК-80 բեռնվածքների համար: Դրանք հնարավոր է օգտագործել ինչպես կամրջաշինության մեջ,այնպես էլ սպորտային համալիրների, լողավազանների, ավտոկանգառների և այլ` մեծ թռիչքներ պահանջող կառույցների ծածկերի իրականացման համար:
Արտադրվում են նաև այլ հավաքովի կոնստրուկցիաներ տրանսպորտային շինարարության օբյեկտների, բնակելի և հասարակական շենքերի համար:
Ս. Դովլաթյան