Օգնենք 1-ին կարգի հաշմանդամին` հուսահատ վիճակից դուրս գալու


Մեր փոստից

50-ամյա Արմեն Ռազմիկի Հակոբյանն ապրում է Վայոց ձոր մարզի Մալիշկա գյուղում: Նա 1-ին կարգի հաշմանդամ է: Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է բանակում (1980-1982թթ.): Այնուհետև աշխատել է Վայքի Ջրային տնտեսությունում որպես մեխանիզատոր (էքսկավատորավար): 1990թ.-ին աշխատանքի վայրում մեքենայի  խափանման  պատճառով վթարի է ենթարկվել, որի հետևանքով ստացել է ողնաշարի ծանր վնասվածք ու արդեն 23 տարի է, ինչ շարժվում է հենասայլակով: Այդ վիճակում չի ունեցել ոչ մի օգնող անձ, չի եղել որևէ բարերար, որ օգնի նրան: Ստանում է կենսաթոշակ, որը չի բավարարում կենցաղային նվազագույն պահանջները, չունեն ոչ մի կողմնակի եկամուտ: Նրա միակ խնամակալը հանդիսացող 25-ամյա որդին նույնպես չի աշխատում, քանի որ չի կարողանում 1-ին կարգի հաշմանդամ հորը միայնակ թողնել: Որդին ծառայել է ՀՀ բանակում, որի ընթացքում հայրը մեծ դժվարություններ է ունեցել, օգնող չի եղել, խնամող չի եղել, երբեմն օգնել են հարևանները:

Արմեն Ռազմիկի Հակոբյան

Արմեն Ռազմիկի Հակոբյան

«Ես չէի ցանկանա, որ  որդուս տանեին բանակ, բայց և տարան` ինձ թողնելով մենակ: Զրկեցին նաև ընտանեկան նպաստից` պատճառաբանելով, որ որդիս արդեն չափահաս է: Միակ հույսս չնչին կենսաթոշակս էր: Հիմա առողջական վիճակս գնալով ավելի է ծանրանում: Ես կցանկանայի, որ գտնվեին այնպիսի բարեխիղճ մարդիկ, ովքեր կօգնեին ինձ՝ այդ ծանր իրավիճակից դուրս գալու»,- ասաց Արմեն Հակոբյանը: 1986թ.-ին ամուսնացել է Սիրվարդ Առաքելյանի հետ, ունեցել են մեկ տղա և մեկ դուստր: Նրա խնդրանքն է հնարավորության դեպքում օգնել գոնե ունենալու լվացքի մեքենա: Բնակարանն էլ կիսակառույց է: Թոշակն էլ չի բավականացնում  վառելիքի, էլեկտրականության և այլ կենցաղային պայմանների լուծմանը:   «Մինչև վթարն ունեցել եմ շատ լավ աշխատանքային և ընկերական  շրջապատ, դեպքը պատահելուց հետո մեկուսացվել եմ և անտեսվել թե՛ շրջապատից, թե՛ ընկերությունից: Խնդրանքս է օգնել ինձ՝ հուսահատ վիճակից դուրս գալու: Այդ ընթացքում ոչ մի կողմնակի օգնություն չեմ ստացել: Հեռուստացույցով հաճախ եմ տեսնում, որ հաշմանդամներին ապահովում են աշխատանքով, բնակարանով, տանում են տարբեր միջոցառումների, իսկ ես այդ ամենից էլ եմ զրկված: Եվ կյանքից հիասթափված եմ: Չկան համապատասխան պայմաններ  սայլակով դուրս ու ներս անելու և հիգիենիկ կարիքներս հոգալու համար, դրանք բոլորը կապված են ֆինանսական խնդիրների հետ: Չէի ցանկանա, որ որևէ մեկը գտնվեր իմ վիճակում, զգար ու կրեր իմ ծանր տառապանքները, իսկ ես էլ կուզենայի՝ գտնվեին բարեխիղճ մարդիկ, ովքեր օգնելու ձեռք կմեկնեին հուսահատ վիճակիցս դուրս  գալու համար:  Իմ հարազատները, իմ շրջապատը գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, չեմ կարողանում շփվել նրանց հետ, հնարավորություն էլ չունեմ գնալ հարևանների տնից համակարգչով խոսելու, խնդրում եմ, եթե հնարավորություն կլինի, օգնեք ինձ ունենալ համակարգիչ: Ամբողջ օրը նստած եմ սայլակին, ոչ մի զբաղմունք չունեմ: Աղջիկս նույնպես հեռու տեղ է ամուսնացել, նրան շատ եմ կարոտում, նա էլ հնարավորություն չունի ինձ այցելելու»,- ասաց հուսահատ հայրը: Որդին՝ Արտյոմը, ասաց. «Հայրս այդ վիճակում է,  չեմ կարողանում նրան մենակ թողնել, նրան խնամք է հարկավոր, ես` որպես որդի, պետք է նրա կողքին լինեմ: Շատ դժվարություններ եմ հաղթահարել ու հաղթահարում եմ…»:

Արմենն ասաց նաև, որ մինչև վթարի ենթարկվելը, աշխատել է և իր աշխատած գումարից 8000 ռուբլի ավանդ է ներդրել Հայխնայբանկում՝ հետագայում շենք կառուցելու նպատակով, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ գումարը չի կարողանում ստանալ: Վերջերս լսել է, որ 2-րդ կարգի հաշմանդամներն ստացել են իրենց ավանդները, բայց ինքը չի կարողանում ստանալ ներդրած գումարը` պատճառաբանում են, որ 2006թ.-ից նա  էլ  նպաստառու չէ: Այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգնել, կարող են զանգահարել՝  (0281) 95-4-30 հեռախոսահամարով:

Սիրան Սարգսյան

 Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s