ՄԵՐ ՄԱՍԻՆ


Ազատ ու անկախ Հայաստան աշխարհի ստեղծումից հետո շրջանային թերթերն  աստիճանաբար մարեցին,  նորաստեղծ մարզային «Վայոց ձոր» թերթն էլ կանգնեց դժվարությունների առջև: Անհրաժեշտություն էր նոր թերթ ունենալը, և մարզի ստեղծագործող մտավորականների առաջարկով 2002թ. նոյեմբերի 15-ին «Վայոց ձոր տեղեկատվական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից  հիմնադրվեց «Վարդաձոր»ը:

 Ինչո՞ւ Վարդաձոր

Մեր բնօրրանին տված լավագույն անվանումներից մեկն է, որ հիշատակվել է միջնադարում. Վենետիկի մի ձեռագիր հիշատակարանում գրված է. «1476թ. Վայոց ձորը Վարդաձոր է կոչված: Հիշատակարանում նշվում է, թե` ձեռագիրը գրված է Հասան բեկի խանության ժամանակ հայոց ՋԻԵ /1476/ թ. Էջմիածնի կաթողիկոս Հովհաննեսի աթոռակալության տարիներիներին»  «ի յերկիրս Վարդաձոր, զոր այժմ Վայից ձոր և Եղեգիս  յորջորջի»:

Շուրջ 2 տարի թերթը տպագրվեց 15 օրը մեկ, թողարկելով պաշտոնական, քաղաքական, հասարակական, մարզային մշակութային ու մարզական ու ֆոտոնյութեր: Նյութերի հեղինակներն անշահախնդիր ստեղծագործող-լրագրողներն էին. ՀՀ վաստակավոր լրագրող Եղեգնաձորի շրջանային «Վերելք» թերթի երկարամյա խմբագիր Խորեն Հարությունյան, ՀՀ գրողների միության անդամ, «Ջերմուկ» շրջանային թերթի երկարամյա խմբագիր Ջանիկ Ասլանյան, Եղեգնաձորի շրջանային «Վերելք» թերթի երկարամյա աշխատողներ Յուրիկ Կարապետյան, Ֆոլիկ Հակոբյան

«Վարդաձորն» արդեն ամսաթերթ է, ունի նաև Գրական էջ, հարցազրույցներ, լուսաբանում է Վայոց ձորի մարզպետարանի, թեմի, «Գիտելիք» համալսարանի, տարածաշրջանային պետական քոլեջի, հկ-ների, համայնքապետարանների, ուժային կառույցների կատարած աշխատանքները, հրապարակում է մարզի ուսումնական հաստատությունների տնօրենների ու մանկավարժների թափուր տեղեերի մրցույթների հայտարարությունները, որից ելնելով անհրաժեշտ է դառնում մեկ-մեկ ամսվա ընթացում տպագրել նաև 2-3 համար:

Առանձնակի տեղ է տրվում օրինակելի զինծառայողների, երաժշտական փառատոններին մասնակցած խմբերի մասին գրված թղթակցություններին, պատմական հուշարձաններին ու մեզ հասած պատմական դեպքերին և գրառումներին:

ԹԻՎ 1 /105/ 31-Ը ՀՈՒՆՎԱՐԻ, 2013Թ.


2013թ. փետրվարի 18-ը ՀՀ նախագահական ընտրությունների օրն է

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄՍերժ Սարգսյանը հանրապետության մարզերում շարունակում է իր նախընտրական հանդիպումները: Հունվարի 24-ին ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպեց Ջերմուկի, Վայքի, Մալիշկայի, Եղեգնաձորի ընտրողների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը և խոսեց հատկապես Վայոց ձորի մարզի համար հեռանկարային ոլորտների՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության մասին:

Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև մարզային ու քաղաքային իշխանությունների և առողջարանների, հյուրանոցների, սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկել Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային խնդիրները: Վայքի տուրիզմի կենտրոնում  գինեգործների, ֆերմերների և Վայքի տարածաշրջանի սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ագրոտուրիզմի, գյուղատնտեսության, մասնավորապես՝ այգեգործության, խաղողագործության խնդիրները:

Ետդարձի ճանապարհին Սերժ Սարգսյանն այցելել է Զանգակատուն և մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդյան օրվա կապակցությամբ ծաղիկներ դրել նրա շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել բանաստեղծի հիշատակին, այցելել տուն-թանգարան:

 ՔԱՅԼԵՆՔ ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

 

 Ընթերցողների խնդրանքով մասնակի կրճատումներով տպագրում ենք Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Եղեգնաձորում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Եղեգնաձորում

Սիրելի’ հայրենակիցներ,

Նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ զորակցելու։ Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը շատ թանկ է ինձ համար և պարտավորեցնող։ Ինձ այստեղ են բերել ձեր վստահությունը և ակնկալիքները, որոնք ես պարտավոր եմ արդարացնել։ Վերընտրվելու իմ որոշումը հիմնված է առաջին հերթին հենց դրանց վրա։ Այո, ես ցանկանում եմ ձեր աջակցությամբ և վստահությամբ շարունակել արդեն սկսվածը։ Անցած տարիներին մենք բավականին գործեր ենք արել միասին, բայց միևնույն ժամանակ, շատ անելիքներ դեռևս առջևում են։ Մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն ծրագրերի իրականացմանը։
       ՇԱՐՈՒՆԱԿԵԼ… 

ԹԻՎ 2 /106/ 28-Ը ՓԵՏՐՎԱՐԻ, 2013Թ.


Մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումների,

բողոքների 2012թ-ի ամփոփագիր

 

2012թ-ի  ընթացքում ստացվել է 1353 դիմում:

ա/ Դրամական օգնություն է խնդրել 935 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 910-ը, մերժվել` 22-ը, ընթացքի մեջ է 3 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ կիսամյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:

բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 149 քաղաքացի, որից 76-ի խնդրանքը բավարարվել է, 53-ինը` մերժվել, 20 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:

գ/ Առողջապահական բնույթի 73 դիմումից դրական պատասխան է ստացել 69-ը, մերժվել է` 1-ը և     նպաստի համար դիմած 3 դիմումները ուսումնասիրվում են:  /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով: Նպաստի հարցերով դիմումները մերժվել են ՀՀ պետական նպաստների մասին օրենքի պայմաններին չբավարարելու հիմքերով/:

դ/ Աշխատանքի հարցերով դիմած 54 քաղաքացիներից 29-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 25 դիմում  մերժվել է:

ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 16 քաղաքացիներից բոլորն էլ ստացել են դրական պատասխան:

զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 28 քաղաքացի, որից 20-ը ստացել է դրական պատասխան, 2 դիմում ընթացքի մեջ է, 6-ը մերժվել է: /Կրթական հարցերով դիմումները մերժվել են դպրոցներում աշխատատեղ չլինելու պատճառով/:

է/ հողաշինության հարցերով դիմած 66 քաղաքացիներից 61-ին տրվել է դրական պատասխան,  3 դիմում մերժվել է, 2 դիմում քննարկվում է:

ը/ Որդեգրման, մանկատնից երեխային վերադարձնելու և ներառական կրթության վկայագիր տրամադրելու  հարցերով դիմել է 22 քաղաքացի, որից 16-ին տրվել է դրական պատասխան 6 դիմումի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են:

թ/ Այլ բնույթի 10 դիմում է հաշվառման վերցված, 6-ին տրվել է դրական պատասխան, 4-ը առկախ են:

ժ/ Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է դիմել դատարան:

    ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…