ԹԻՎ 1 /105/ 31-Ը ՀՈՒՆՎԱՐԻ, 2013Թ.


2013թ. փետրվարի 18-ը ՀՀ նախագահական ընտրությունների օրն է

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄՍերժ Սարգսյանը հանրապետության մարզերում շարունակում է իր նախընտրական հանդիպումները: Հունվարի 24-ին ՀՀ նախագահի թեկնածուն հանդիպեց Ջերմուկի, Վայքի, Մալիշկայի, Եղեգնաձորի ընտրողների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը և խոսեց հատկապես Վայոց ձորի մարզի համար հեռանկարային ոլորտների՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության մասին:

Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև մարզային ու քաղաքային իշխանությունների և առողջարանների, հյուրանոցների, սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկել Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային խնդիրները: Վայքի տուրիզմի կենտրոնում  գինեգործների, ֆերմերների և Վայքի տարածաշրջանի սպասարկման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ագրոտուրիզմի, գյուղատնտեսության, մասնավորապես՝ այգեգործության, խաղողագործության խնդիրները:

Ետդարձի ճանապարհին Սերժ Սարգսյանն այցելել է Զանգակատուն և մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդյան օրվա կապակցությամբ ծաղիկներ դրել նրա շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցել բանաստեղծի հիշատակին, այցելել տուն-թանգարան:

 ՔԱՅԼԵՆՔ ԴԵՊԻ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

 

 Ընթերցողների խնդրանքով մասնակի կրճատումներով տպագրում ենք Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Եղեգնաձորում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Եղեգնաձորում

Սիրելի’ հայրենակիցներ,

Նախ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ այսօր այստեղ եք, եկել եք ինձ զորակցելու։ Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը շատ թանկ է ինձ համար և պարտավորեցնող։ Ինձ այստեղ են բերել ձեր վստահությունը և ակնկալիքները, որոնք ես պարտավոր եմ արդարացնել։ Վերընտրվելու իմ որոշումը հիմնված է առաջին հերթին հենց դրանց վրա։ Այո, ես ցանկանում եմ ձեր աջակցությամբ և վստահությամբ շարունակել արդեն սկսվածը։ Անցած տարիներին մենք բավականին գործեր ենք արել միասին, բայց միևնույն ժամանակ, շատ անելիքներ դեռևս առջևում են։ Մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև ձեռնամուխ լինել նոր՝ ավելի ընդգրկուն ծրագրերի իրականացմանը։
       ՇԱՐՈՒՆԱԿԵԼ… 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s