Մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումների,
բողոքների 2012թ-ի ամփոփագիր
2012թ-ի ընթացքում ստացվել է 1353 դիմում:
ա/ Դրամական օգնություն է խնդրել 935 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 910-ը, մերժվել` 22-ը, ընթացքի մեջ է 3 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ կիսամյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:
բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 149 քաղաքացի, որից 76-ի խնդրանքը բավարարվել է, 53-ինը` մերժվել, 20 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:
գ/ Առողջապահական բնույթի 73 դիմումից դրական պատասխան է ստացել 69-ը, մերժվել է` 1-ը և նպաստի համար դիմած 3 դիմումները ուսումնասիրվում են: /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով: Նպաստի հարցերով դիմումները մերժվել են ՀՀ պետական նպաստների մասին օրենքի պայմաններին չբավարարելու հիմքերով/:
դ/ Աշխատանքի հարցերով դիմած 54 քաղաքացիներից 29-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 25 դիմում մերժվել է:
ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 16 քաղաքացիներից բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 28 քաղաքացի, որից 20-ը ստացել է դրական պատասխան, 2 դիմում ընթացքի մեջ է, 6-ը մերժվել է: /Կրթական հարցերով դիմումները մերժվել են դպրոցներում աշխատատեղ չլինելու պատճառով/:
է/ հողաշինության հարցերով դիմած 66 քաղաքացիներից 61-ին տրվել է դրական պատասխան, 3 դիմում մերժվել է, 2 դիմում քննարկվում է:
ը/ Որդեգրման, մանկատնից երեխային վերադարձնելու և ներառական կրթության վկայագիր տրամադրելու հարցերով դիմել է 22 քաղաքացի, որից 16-ին տրվել է դրական պատասխան 6 դիմումի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են:
թ/ Այլ բնույթի 10 դիմում է հաշվառման վերցված, 6-ին տրվել է դրական պատասխան, 4-ը առկախ են:
ժ/ Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է դիմել դատարան:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…